Սահմանազատումը մտել է փակուղի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի ամիս առաջ լուրեր կային, որ Տավուշում շարունակում են չափագրումներ անել` սահմանազատման աշխատանքների շրջանակներում: Օրերս մենք հարց էինք ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, թե «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո ադրբեջանական զինուժը դուրս կգա՞ ՀՀ սուվերեն տարածքներից։

Նա պատասխանել էր, որ այդ հարցը կարգավորվելու է սահմանազատման գործընթացի շրջանակներում: Իսկ մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որով հերքում էր ադրբեջանական ապատեղեկատվությունը` սահմանին կրակոցների մասին, եւ առաջարկում էր համատեղ մեխանիզմ մտածել այդ տեղեկությունների «հետաքննության» համար:

Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները», ինչը խոսում էր այն մասին, որ սահմանազատման աշխատանքները մտել են փակուղի:

Երեկ ԱԺ-ում պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարները, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պատգամավորները հարց են ուղղել սահմանազատման աշխատանքների մասին: Նա ասել է, որ այդ աշխատանքները կանգնած են` սահմանազատման գործընթաց սահմանի ոչ մի հատվածում չի ընթանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս
Ընտրելով Սարիկին՝ ընտրում եք Նիկոլին Մերժել ՔՊԿ-ին և ընտրել նորը «Մենք թայֆաբազության վերածելու, ՔՊ-ին տալու քաղաք չունենք»․ Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպ Հավաքականում անառողջ մթնոլորտ է, այն բաժանված է մի քանի խմբի․ Արման Աբելյան Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն Առեղծվածային դեպք. դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ Վրաստան-Հայաստան խաղն ավարտվեց Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին «Քեզ քցի Քուռը, Նիկոլ». Սամվել Ֆարմանյան Վրաստան — Հայաստան՝ 5:1․ Սևիկյանը գեղեցիկ գոլ է խփում Քաղաքացիները փակել են ՆԳՆ շենքի դիմացի փողոցը «Մարզիչն ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում». Ռանոսն արձագանքել է հավաքականից հեռացվելուն Սարիկ, 30 արծաթով ծախվեցի՞ր․ Լևոն Հարությունյանի կոչը Մենք ձեր գոյության մասին չենք հիշում, եթե դուք ինքներդ չեք փորձում հիշեցնել՝ վիրավորանքների և սադրանքների միջոցով. Ու՞մ էր ձեռնտու Փաշինյանի պատմական նվազագույն վարկանիշի պարագայում ծրագրավորել եւ հրահրել «տարանջատման» օպերացիան. Արմեն Աշոտյան «Ո՛չ բռնապետությանը», «արդարությո՛ւն»․ երթ դեպի ՆԳՆ 8 բաց թողնված գոլ՝ 135 րոպեում․ առջևում դեռ մեկ խաղակես կա Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Այս տարի ապրիլին ՔՊ-ի դրոշը ևս պիտի այրվի. Հովհաննես Իշխանյան Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am