Հայտնի են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուների անունները․ ովքեր են նրանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գտնվել են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամները մարտի 19-ին հանդիպել են 4 անձի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատելու ԲԴԽ-ում:

Իսկ ովքեր են գիտնական թենածուները․

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ գիտնական անդամ է ցանկանում դառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Արթուր Չախոյանը, գիտնական անդամներ են ցանկանում դառնալ Նարինե Սողոմոնյանը, Անահիտ Աբրահամյանը, Սամվել Առաքելյանը։
Ավելին, ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ ՔՊ-ականները երկուշաբթի խմբակցությունում նիստ կհրավիրեն ու կորոշեն՝ թվարկված թեկնածուներից ում են ցանկանում առաջադրել որպես ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուի։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ քաղաքական իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել։ ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալ գիտնականներ չկան:

Տեղեկացնենք, որ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 թափուր պաշտոն ամիսներ շարունակ դատարկ է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին, ովքեր կքվեարկեն նրանց օգտին:

Դեռեւս 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնական անդամը Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի «թունավոր պաշտոնից» հեռացած Կարեն Անդրեասյանն էր։

Արդյունքում, ՀՀ ամենակարևոր հաստատության կազմում` Բարձրագույն դատական խորհրդում, 3 գիտնական անդամի պաշտոն թափուր է, ու քաղաքական իշխանությունները գիտնական անդամի կադրային սովի մեջ են հայտնվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս
Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացու պայուսակից 9 հազար 500 դոլար են գողացել Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Լևան Կոբիաշվիլի Մարդ ինչքան անխելք ու անթասիբ պետք է լինի... Վրաստան էիր ուզում գնա՞լ, ուրիշ պահ ընտրեիր, ինչի՞ հենց ֆուտբոլը Վարչապետ ես, ինչ ես․ «ջհանդամ գյոռ լինի» ձեր բանկերի կայունությունը․ տնտեսությունը ռիսկերի մեջ է (video) Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Արեստովիչը մեղադրել է Զելենսկիին «Համբա՛լ»․․․ ժողովուրդը քեզ քո տեղն է ցույց տալու․ Մեսրոպ Եղիազարյան (video) Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվել Ինչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառ միաժամանակ հիվանդ լինել․ Սամվել Հակոբյան Էս ի՞նչ վիճակ է․․․ հենց հիմա գնում ենք Կառավարության մոտ․ քաղաքացին պոռթկաց (video) Փաշինյանից և նրա տիկնոջից բացի, ադրբեջանական խոսույթներով աշխարհն ու Հայաստանը ընկալող չկա․ ադրբեջանագետ Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիզ Վճռաբեկ դատարանը մերժել է Գաբրիել Չենբերջյանի կալանավորման պահանջով հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը «Փաշինյանն ու իր ուսապարկերն իրար են խառնվել․․․ չե՛ն կարողանում մարսել»․ Անդրանիկ Թևանյան (video) «Գետինը մտնեք դուք»․ ակցիայի մասնակից (video) «Ժողովրդին տրորելով անցնում են․․․ ի՞նչ եք ուզում մեզանից»․ քաղաքացիներ (video) Խաբեբանե՛ր, դուրս եկեք, մեզ պատասխան տվեք․․․ լարված իրավիճակ Քաղաքապետարանի դիմաց (video) Լարված իրավիճակ քաղաքապետարանի դիմաց․«հո՛պ, հո՛պ, 6 հոգուց ավել մարդ չի կարող մտնել»,«դու ինձ չասես» (video) Փաշինյա՛ն, արի մեր շենք, եթե չես վախենում, որ գլխիդ կփլվի․ ակցիայի մասնակից(video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոգեվարքդ սկսվել է Գյումրիից․ Հրանտ Բագրատյան (video) Ավինյա՛ն, ամեն ինչի ժամանակ ունես, բացի քեզ ընտրած մարդկանց խնդիրները լուծելու (video) Իջի այ տականք, ա՛յ վախկոտ Նազար, արի ստեղ «գլուխդ ենք ջարդելու»․ կանայք ճանապարհ են փակել (video) Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը Միայն «թուրքի ստրուկը» կարող է մեզ ցեղասպանած ազգի հետ ուզենալ բարեկամություն հաստատել․ Ղուկասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am