ՌԴ Պետական դումայի պատգամավոր. Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին
Գյումրիում տեղի ունեցած հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսին մասնակցած ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը ողջունել է «Մայր Հայաստանի» ծրագիրը և Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող Կարեն Սիմոնյանին մաղթել հաղթանակ:
«Առանց ձևականությունների և խաղերի ուզում եմ հայտարարել, որ «Եդինայա Ռոսիյան» սատարում է «Մայր Հայաստանի» ծրագրերին և հաղթանակ մաղթում Կարեն Սիմոնյանին»,- նշել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Մատվեյչևը:
«Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավորն ընդգծել է, որ Գյումրին ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
Հ.Գ.: Շնորհակալ եմ ռուսստանցի մեր գործընկերներին՝ Կոնֆերանսին ակտիվ մասնակցության և մաղթանքների համար:
https://www.facebook.com/andranik.tevanyan.1/videos/1659405398011239