Խոշոր հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում․դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Մարտի 21-ին, ժամը 14։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։ հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում (մոտ 130 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։25-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետը և ներսում գտնվող ավտոմեքենան։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։