ՆԳ նախարարը խուսափեց հստակ գնահատական հնչեցնել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ խոշտանգման դեպքի մասին. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերվում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:

Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա:

Սա ասում է մի պաշտոնյա, ում օրոք, քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող անձին ճանապարհին «անհայտ» անձինք խոշտանգել են:

Խոսքը Սամվել Վարդանյանի մասին է, որին ՁՊՎ տեղափոխելիս հարձակման էին ենթարկել:

Ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, հեռացել իբր բնական կարիքները հոգալու, իսկ այդ ընթացքում, մի խումբ անձինք, կազմակերպված ոհմակային հարձակում և այլանդակ գործողություններ էին իրականացրել:

Այս ամենի մասին խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի ներկայացուցիչները, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ հայհոյելով բռնության էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

Ու այս հրեշավոր գործողությունները, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան և որևէ մեկը պատժի չենթարկվեց:

Ու այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են»:

Լրահոս
Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Այս տարի ապրիլին ՔՊ-ի դրոշը ևս պիտի այրվի. Հովհաննես Իշխանյան Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ. Գառնիկ Դանիելյան Եվրոպայում Արցախի հարցը բարձրաձայնելը նույնն է, ինչ ռագատկով Սու-30 խփելը. մեդիափորձագետ Սամվելն այսօր անձամբ կպատմի կատարվածի մասին Արցախի փաստաբանների պալատը կպաշտպանի Ռոման Երիցյանի իրավունքները Անչափ ցավոտ ու վաղաժամ կորուստ և խորը ափսոսանք Ցուցարարները ՔԿ-ից երթով շարժվում են դեպի ՆԳՆ Իշխանությունը խնդիր ուներ արցախցիներին առանձին խմբերի․ Տիգրան Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի կինը տեսաուղերձ է հղել (տեսանյութ) Դմիտրի Կիսելյովն առողջական խնդիրներ ունի Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում (տեսանյութ) «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում «Евразия» откроет Центры русского языка и культуры в странах ЕАЭС и СНГ Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք․ Արտակ Բեգլարյան Խոշոր հրդեհ․ անասնագոմի հետ այրվել են 10 խոշոր եղջերավոր անասուն և 7 հորթ Լակմուսի թուղթը. Լևոն Ջավախյան Սարիկը պետք է պատասխանի՝ թուրք կոչվելն իր համար վիրավորակա՞ն է, թե՞ Նիկոլի նման հաճույք է ստանում թուրք կոչվելուց. Ցանկալի է` հարցին պատասխանի Ջարդի ձորում. Հակոբյան Ո՞վ է կատարյալ ղեկավարը. Էդուարդ Շարմազանով Ստամբուլը երկարաձգել է ցույցերի արգելքը Թուրքիայում տիրապետող գաղափարախոսությունը ազգայնականությունն է, այդ թվում` Էրդողանի հնարավոր փոխարինողների մոտ. Վարուժան Գեղամյան Որոշել են նախքան Դոկին վերջնական դեն նետելը մինչև վերջ քամել. Դոկի պատմությունն ավարտված համարեք Ամերիկյան ուժերն ավիահարվածներ են հասցրել Հոդեյդայի օդանավակայանին Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am