Թորոսյանի գրառումը ցնծությամբ են ընդունել ադրբեջանցիները և թուրքերը

ԱԺ ՔՊ–ական ատգամավոր Արսեն Թորոսյանն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) մեղադրել է Մոսկվայի հետ աշխատելու և Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ։ X սոցցանցում նրա կատարած հրապարակումը լայն արձագանք է գտել ադրբեջանցիների, թուրքերի և նրանց լոբբիստների շրջանակում, ովքեր կիսվում են գրառմամբ և նշում, թե Թորոսյանը հաստատում է իրենց մեղադրանքները ANCA–ի հասցեին։

ՔՊ–ական պատգամավորը, մասնավորապես, գրել է․

«Մեր ազգը պետք է ճանաչի իր «հերոսներին»։

Վաշինգտոնում գործում է հայ լոբբիստների խումբ, որը հայտնի է որպես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ, ովքեր իրականում ԱՄՆ-ի Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կամ Դաշնակցության մասնաճյուղն են։ Այս տղաների հիմնական նպատակը միշտ եղել է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը նվազեցնելը և արդարացնելը, որ մենք չենք կարող ապրել առանց Ռուսաստանի։ Սա նրանց աշխատանքի ամենահեգնական հատվածն է. հիմնված լինելով Վաշինգտոնում՝ նրանք լոբբինգ են անում Մոսկվայի համար: Այս ամենն արվում է հայրենասիրության, ազգայնականության, հայապահպանության և այլն սոուսով»։

Այսպես, Հադսոնի հետազոտական ինստիտուտից ադրբեջանամետ վերլուծաբան Մայքլ Դորանը կիսվել է Թորոսյանի գրառմամբ և նշել․ «Հայկական հպարտ ձայները հիմա բացատրում են սա՝ ճշմարտությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ մոտ էր նույն միտքն ասելուն. ԱՄՆ հայկական լոբբին ղեկավարում են դաշնակցականները՝ ծայրահեղ ազգայնականներ, ովքեր դեմ են խաղաղությանը և քարոզում են ռուսական և իրանական քարոզչական գծերը»:

«Նրանք (ANCA–ն) հայ կամ ամերիկացի հայրենասերներ չեն, այլ Իրանի և Ռուսաստանի հետ միավորված շահերի խումբ»,– մեկնաբանություններում գրել է թուրք օգտատերը։

«Շնորհավորում եմ այս խիզախ թվիթի համար»,– մեկնաբանել է ադրբեջանամետ ֆրանսիացի քաղաքագետ Մաքսիմ Գոենը:

«ANCA-ն սպասարկում է միայն ANCA-ի շահերը, ոչ թե Հայաստանի։ Հարավային Կովկասում տարածաշրջանային մերձեցման ժամանակն է»,– Թորոսյանի գրառման մեկնաբանությունների բաժնում գրել է թուրք իշխանամետ լրագրող Յուսուֆ Էրիմը։ 

Լրահոս
Ադրբեջանից հայտարարել են` Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու նախագիծն արդեն իրականացման փուլում է Լարսը փակ է Լոռու մարզում ծառերի տապալվելու հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է Ուկրաինացի սահմանապահներն ուժեղացրել են անվտանգությունը Ռումինիայի և Հունգարիայի հետ սահմանին Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից Եմենը հրթիռային հարված է հասցրել իսրայելական օդանավակայանի ուղղությամբ Անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ.հայտարարություն Թուրքիայի ընդդիմություն այսօր նորից պատրաստվում է ցույցի դուրս հալ Պարտավոր ենք ռուսական կողմի հետ նստել և խոսել․ Աբովյան ՊՆ-ն հաստատում է հանցանքը՝ զորքերը հետ են քաշել հուշագրով, դատախազությունն էլ խոստովանում է իր հանցանքը՝ քրեական վարույթ չի նախաձեռնվել Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում ՆԳՆ-ն ՔԿ-ի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ. Ռոման Երիցյան Արցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով․ հայտարարություն «Տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին»․ Վարդան Ոսկանյան Թրամփը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու և կործանիչների վաճառքը վերսկսելու հարցը. Fox News Ինքնարդարացման գործընթացում է. Աբրահամյանը մեկնաբանում է Փաշինյանի հայտարարությունները. Sputnik Արմենիա Կուրսկի սահմանային շրջանից տարհանվել է 571 մարդ, 16-ը՝ երեխա Իսրայելը չորս ամսում 1500 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում. Բերի Լիբանանի վարչապետը զգուշացրել է՝ երկիրը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ Դիաննա Գասպարյան, բավարարվա՞ծ ես, թե սիրտդ էլի արյուն է տենչում․ Արտակ Սերգոյան Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն հինգ ժամ հարցաքննվել է Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց «Կրոկուսից» ահաբեկիչների փախուստի նոր մանրամասներ են պարզվել Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կարող է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am