Քելլոգը հայտարարել է Կիևի և Մոսկվայի անուղղակի բանակցությունների մասին
Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է Սաուդյան Արաբիայում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ անուղղակի բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև: ԱՄՆ պաշտոնյաները մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կունենան նրանց հետ։ Այս մասին նա ասել է The Glenn Beck Program-ին տված հարցազրույցում:
«Մենք այսպես կոչված տեխնիկական խմբեր ենք ներգրավում այսպես կոչված, անուղղակի բանակցություններում, ուր կգան երկու կողմերը, նրանց կընդունեն առանձին սենյակներում», - ասել է նա:
Քելլոգը նշել է, որ նման մոտեցումը կօգնի իմանալ կողմերի պայմանները և առաջին քայլն անել հակամարտության կարգավորման ուղղությամբ։