Տարածաշրջանի երկրները կարող են ավելի լավ աշխատել, եթե թողնվեն ինքնուրույնության. թուրք փորձագետ
Աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ համաշխարհային պատերազմին մոտ ենք. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովին հայտարարեց Ստամբուլից եկած բանախոս Գլոբալ ակադեմիայի համակարգող, միջազգային հարաբերությունների դասախոս Մուստաֆա Այդին։ Նա խոստովանեց՝ ինքը միջազգային ռեալզմի դպորից է գալիս, որը շատերի մոտ դիտարակվում է հոռետեսական դիտակետ։
«Ես համարում եմ հոռետեսները ուղղակի տեղեկացված ռեալիստներ են։ Այն ինչ տեղի է ունենում աշխարհում, հիշեցնում է իրավիճակ, երբ աշխարհը մոտենում էր երկրորդ համաշխարհային պատերազմին, որը ոչ թե երկրորդ համաշխարահային պատերամզին է մոտ, այլ առաջին համաշխարհային պատերազմին, որովհետև քաղաքականությունները, մոտեցումներն ու ճառերը, որ լսում ենք Թրամփի ադիմնիստրացիայից, միայն ուժեղացնում են իմ պատկերացումները, որ մենք վերադառնում ենք 19-րդ դարի երկրորդ կես։ Հուսով եմ՝ ես կսխալվեմ»,-ասաց նա։
Խոսելով Կովկասից՝ Մուստաֆա Այդին ասաց, որ Կովկասի համար բազում ճգնաժամերը նոր բան չեն. «Կովկասը ծանոթ է անդադար աշխարհաքաղաքական փոփոխություններին և դրանից բխող ճգնաժամերին։ Փաստն այն է, որ այս երեք երկրները Հարավային Կովկասում փորձագետ են դարձել և ադապտացվել աշխարհաքաղաքական փոփոխություներին զգալի հեշտությամբ»,-ասաց նա։
Ըստ փորձագետի՝ Կովկասն այլևս ուշադրության կենտրոնում չէ որևէ շահագրգռված արտաքին կողմի համար։ «Սա կարող է լինել լավ՝ հաշվի առնելով ՀՀ-ի և Ադրբեջանի ինքնուրույն բանակցությունները։ Խաղաղության բանաձևը կարող է ստեղծել հույս, և տարածաշրջանի երկրները կարող են ավելի լավ աշխատել, եթե թողնվեն ինքնուրույնության։ Իհարկե ստորագրությունը և խաղաղությունը տարբեր բաներ են, բայց ստորագրումն արդեն լավ քայլ է և միջազգային կառույցներից մեծ մասը, որոնք ստեղծում էին խաղաղության վրա, տապալել են, և այս անուշադրությունը կարող է լինել լավ»,-ասաց նա։
Փորձագետը մատնանշեց, թե որոնք են տարածաշրջանի կայունության միտումները։
«Կկանխատեսեի, որ կլինի ՌԴ-ի մասնակի վերադարձ Կովկասում՝ կախված պատերազմի արդյուքնից։ Եթե ԱՄՆ-ի միջամտությունն ավարտվի հրադադարով և ՌԴ-ն կառավարի Ուկրաինայի տարածքի մի մասին, ՌԴ-ն կհայտարարի հաղթանակ և հաշվի առնելով, որ ԱՄՆ հեռվացել է տարածաշրջանից, ՌԴ-ն կվերադառնա։ Արևմուտքի բացակայությունը ևս շարունակվելու է։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետաքրքրությանը, ապա նրա ազդեցությունն անկայուն է, այսինքն՝ դժվար է կանխատեսել, Թուրքիան որքանով է ներգվված լինելու Կովկասում մոտագա ապագայում»,-ասաց նա։