Արտաքին ուժերը՝ բացառությամբ Թուրքիայի, ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում. Պավել Բաեվ

Հարավային Կովկասը ցույց է տալիս մեզ, թե ինչքան արագ են փոխվում ուժերի հավասակշռությունը, աշխարահաքաղաքական միգրացիայի հոսքերը, և առևտրի հիմնական ուղիները. «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովին հայտարարեց Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Պավել Բաեվը Օսլոյից։

Նա նկատեց, որ Կովկասի աշխարհաքաղաքական պրոֆիլը նվազում է վերջին 10 տարիների ընթացքում, իսկ հիմնական գործոնը, որ նպաստում է դրան, ավելի ցածր մասնակցություն է հիմնական խոշոր դերակատարների կողմից։

Ըստ փորձագետի, եթե այս տարածաշրջանը բեկման կետ էր ՌԴ-ի, Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի համար, և նրանք փորձում էին տարածել իրենց ազդեցությունն այս տարածաշրջանի վրա՝ մրցակցելով իրար հետ, այսօր արդեն նկատելի է փոփոխությունը։ «Առավել մոտիկից ուսումնասիրելով այն, ինչ տեղի է ունենում, մենք տեսնում ենք, որ այս բոլոր արտաքին ուժերը, միգուցե բացառությամբ Թուրքիայի, ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում Կովկասի տարածաշրջանին, ավելի քիչ են ընկալում այն որպես մարտադաշտ»,-ասաց նա և նշեց, որ դա պայմանավորված է ոչ միայն ուժի հավասարակշռության պատճառով, այլ աշխարհատնտեսության։

«Խոշոր զարգացումների ֆոնին Կովկասի ներկայությունը սկսում է կորել։ Այս պահին, այս օրերին Կովկասը Վաշինգտոնի մտավոր քարտեզի վրա չի գտնվում։ Ամեն հնարավոր և անհնարին ուղղության մեջ Կովկասը հաշվի չի առնվում և ակնհայտ է Կովկասի աշխարհաքաղաքական կարևորության կորուստը, անխուսափելիորեն ցույց է տալիս այս տարածաշրջամնի կարևությունը խոշոր ուժերի աչքերում և դրա ակնակրը նաև այն է, որ փորձագետ»,-ասաց նա։

Պավել Բաեվը նկատեց, որ ՌԴ-ի քաղաքականությունը Կովկասում ևս փոփոխվել է 10 տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ Կովկասը դեռևս ներկա է մնում ռուսական քաղաքականությունում, մինչդեռ նկատելիէ , որ ՌԴ կառավարության համար կենտրոնական Ասիան ավելի լուրջ կարևություն է ձեռք բերել։ «Դանդաղորեն ՌԴ-ն նահանջում է Թուրքիայի ճնշման տակ»,-ասաց նա։

Նշենք, որ համաժողովի նպատակն է վերլուծել ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և այլ տարածաշրջանային և գլոբալ փոփոխությունների ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների քաղաքականության, անվտանգության, տնտեսության հասարակության ու տարածաշրջանում միջազգային դերակատարների ներգրավվածության վրա։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am