Ռուս-ուկրաինական հակամարտություն. Կրասնոդարի նավթաբազայում պայթյուն է եղել, Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ուկրաինայի Օդեսայի շրջանը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով 3 դեռահաս է վիրավորվել։


Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նաև հայտնել է, որ բռնկվել են բազմաթիվ հրդեհներ։

«Ռուսաստանը կրկին հարձակվել է Օդեսայի շրջանի վրա, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, բռնկվել են խոշոր հրդեհներ, այրվել են առևտրի կենտրոն և խանութներ, վնասվել է բազմահարկ շինություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեք դեռահաս է տուժել», – հայտնել են փրկարարները։

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 70 փրկարար և 22 միավոր տեխնիկա, ինչպես նաև կամավորներ։

Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ Զապորոժիեում ռուսական ավիառումբերի հարվածների հետևանքով 5 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխա։ Այրվել են մեքենաներ, բնակելի տներ։

Իսկ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կավկազսկայայի շրջանում այրվող նավթաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետանքով 2 մարդ վիրավորվել է։ Նավթաբազայի տարածքում հրդեհը բռնկվել էր մարտի 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։

Ըստ տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալների՝ հրդեհի մակերեսը սկզբում եղել է 20 քառ. մ, սակայն կրակը տարածվել է՝ ընդգրկելով 10 000 քառ. մ տարածություն, մարտի 21-ի գիշերը կրակը կլանել է ևս մեկ ռեզերվուար։

«Մարման գործընթացում այրվող ռեզերվուարի ապահերմետիկացման պատճառով տեղի է ունեցել նավթամթերքի պայթյուն և այրվող նավթի արտանետում։ Դրա հետևանքով վնասվել է երեք միավոր տեխնիկա, վիրավորվել է երկու հրշեջ։ Նրանց անմիջապես տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանք թեթև այրվածքներով և ծխից թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Աշխատակիցների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», – ասվում է հաղորդագրությունում։

Իշխանությունները հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 456 մարդ և 181 միավոր տեխնիկա:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am