Դատախազի նկատմամբ սանկցիա կիրառվեց, Խանդոյանը վերադարձվեց նիստերի դահլիճ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը  մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունը: Դրանից հետո Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ առանց իր պաշտպանյալի չի կարող մասնակցել դատական նիստին: Ուստի կլքի նիստերի դահլիճը եւ կսպասի ապակիներից այն կողմ, մինչեւ լրանա սանկցիայի ժամկետը: Խանդոյանի մյուս պաշտպան Արա Ղարագյոզյանը նույնպես հայտարարեց, որ առանց իր պաշտպանյալի իրավունք չունի նիստին մասնակցելու: Այնուհետեւ նրանք միջնորդեցին վերացնել  Արայիկ Խանդոյանի սանկցիան եւ  բերել նիստերի դահլիճ: Դատավոր Մեսրոպ Մակյանը եւս մեկ անգամ կրկնեց՝ Խանդոյանը անպատիվ արտահայտություններ է թույլ տվել դատախազների հասցեին, ինչն անհարգալից վերաբերմունք է նաեւ դատարանի նկատմամբ: Այդ ժամանակ Պավել Մանուկյանը դատավորին ասաց. «Պետրոս Պետրոսյանն անընդունակ է այս գործով, չեմ ասում անգրագետ, այլ` անընդունակ: Ես նրան պետական դավաճան եմ համարում: Դուք նրա վիրավորանքները փաթաթում եք մեր վզին»: Այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը նույնպես անհարգալից էր եղել Խանդոյանի հանդեպ: Դատավորը որոշեց նրա նկատմամբ նախազգուշացման ձեւով սանկցիա կիրառել: Իսկ Արայիկ Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ: Դրանից հետո Արա Ղարագյոզյանն ավելացրեց. «Խանդոյանը վրդովվում է «ամբաստանյալ» դիմելաձեւից եւ կարելի է ազգանունով դիմել»: Դրանից հետո պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը դատավորից հետաքրքրվեց՝ արդյոք դատախազներից Արամ Արամյանը  այս գործով ներկայացրել է համապատասխան լիազորագիր: Պարզվեց, որ լիազորագիրը տրվել է նախորդ գործով:  Դավիթ Գյուրջյանն առաջարկեց նիստը ընդմիջել եւ ժամանակ տալ լիազորագիր ձեռք բերելու համար: Ինեսա Պետրոսյանն էլ ավելացրեց, որ երբ լիազորագիրը տրվել է, այդ ժամանակ Մեսրոպ Մակյանը դեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եղել եւ գործուղված չի եղել այս դատարան: Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց, որ  Արամ Արամյանը մեղադրող չէ, դատախազ է, ուստի առաջարկեց դուրս հրավիրել դահլիճից: Այս խոսքերը սակայն չհամոզեցին դատավորին: Դրանից  հետո կասկածելով նրա անաչառությանը՝ Դավիթ Գյուրջյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս պահին դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում: Այս մասին գրում է a1plus.am-ը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am