Նորություններ Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում հակաահաբեկչական գրոհից. Ալիքմեդիա. լրացվող

16.50 Արդեն 20 ժամից ավելի Թբիլիսիի Գաբրիել Սալոսիի փողոցում ընթանում է հատուկ գործողություն: Վերջին րոպեների ընթացքում լսվել են ամենաուժեղ եւ ամենաինտենսիվ կրակոցները:  Տարածքում են գտնվում Վրաստանի ներքին գործերի նախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Միեւնույն ժամանակ, վիրահատվել է հատուկ գործողության ընթացքում գլխի շրջանում վիրավորում ստացած հատուկջոկատայինը, որին տեղափոխել էին Ինգորոկղվայի հիվանդանոց: Վերջինի առողջակամ վիճակը ծանր է գնահատվում: 16.3o  Գաբրիել Սալոսիի փողոցում շարունակվում է հակաահաբեկչական հատուկ գործողությունը: Պարբերաբար լսվում են կրակոցներ: Դեպքի վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Հիշեցնենք՝ հատուկ գործողությունը շարունակվում է 20 ժամից ավելի: Պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ, ձերբակալված է մեկ անձ, այս պահին ընթանում է մնացած կասկածյալ ահաբեկիչների ձերբակալման գործընթացը: Վիրավորվել է հատուկջոկատային: 16.14 Վրաստանի փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարիի հայտարարությամբ՝ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունից բնակչությանը վտանգ չի սպառնում: Սուբարին չի խոսել մանրամասների մասին: «Արվում է ամեն բան, որպեսզի հատուկ գործողության հետևանքով չտուժի որևէ քաղաքացի։ Հատուկ գործողության նոր մանրամասների վերաբերյալ հայտարարություն կանեն համապատասխան ծառայությունները:  Աշխարհում չկա երկիր, որտեղ ուղիղ եթերում խոսվի մանրամասների մասին: Այդ պատճառով, պարզապես ասում եմ, որ բնակչությանը վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Սուբարին: Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունը սկսվել է սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 8-ի սահմաններում: Իսանի թաղամասի բնակարաններից մեկում երկու անձ է գտնվում, ովքեր, ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ օտար երկրի քաղաքացիներ են ու ահաբեկչական խմբավորման անդամներ: 15.40 Պանկիսիի կիրճում գտնվող Դուիսի գյուղի ոստիկանության շենքում հարցաքննվում են անձինք, որոնց տանը հավանաբար բնակվել են ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվողները: Այս մասին տեղեկատվություն է տարածվել րոպեներ առաջ: Հարցաքննվածներից մեկը Թբիլիսիում բնակելի շենքում գտնվող տունը վարձակալել է մի քանի ամիս առաջ: Նա ԶԼՄ-ների հետ զրույցում մեկնաբանություններ չի արել:

Մինչդեռ հարցաքննվածներից մեկի կինը հայտնել է, որ իր տեղեկություններով այդ տանը մարդ չի ապրել։

 «Որտեղից իմանամ, թե ովքեր են դրանք, տեղյակ չեմ, թե ով էր վարձակալում այդ տունը», – ասել է կինը։

Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը

14.40 10-15 րոպե առաջ տարածքում լսվել են ինտենսիվ կրակոցների ձայներ: Տեսանելի է նաեւ թե ինչպես են աշխատում հատուկջոկատայինները: Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամբողջ գիշերվա ընթացքում նռնակների պայթյունների ձայներ է լսել: Կասկածյալ ահաբեկիչներին չի ճանաչում, բայց հավատացնում է՝ Վրաստանի քաղաքացիներ չեն, վրացերեն խոսել չգիտեն: «Ալիք Մեդիայի» նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրից:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am