Մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի հայտարարություններին. Զախարովան՝ Սպիտակ տան՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է բոլոր հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ ԱՄՆ կոչին Բաքվի բացասական արձագանքի մասին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի վերջին հայտարարությունը։

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Նախ՝ մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի համապատասխան հայտարարություններին։ Երկրորդ՝ մեր դիրքորոշումն այն է, որ մենք բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության մասին, նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը, երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան համաձայնագրերով, ինչին այսօր արդեն անդրադարձել եմ։

Եվ մենք հաստատում ենք մեր հավատարմությունը այդ պայմանավորվածություններին և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր գործընկերներին և բարեկամներին»:

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Անատոլևիչ Խովաևը պատրաստ է ժամանել տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։

«Մենք, առաջին հերթին, ողջունում ենք այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում, խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։ Սա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ։ Համապատասխան մեկնաբանություն է զետեղվել կայքում, գիտեք: Եվ, իհարկե, խաղաղության օրակարգում դեռ կան մի շարք հարցեր, կարևոր, նույնիսկ համաշխարհային, ես կասեի, որորոնք սպասում են իրենց լուծումներին։

Սա ներառում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, և, իհարկե, սահմանազատում և հումանիտար բլոկը: Բայց մենք, մեր հերթին, հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու մեր գործընկերներին Ադրբեջանում և Հայաստանում բոլոր ուղղություններով, այս ձևով, նկատի ունեմ այս ոլորտում, այն ձևով, ծավալով, որով դա պահանջված կլինի երկու կողմից: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Անատոլևիչ Խովաևը պատրաստ է ժամանել տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,-ընդգծել է Զախարովան։

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am