ԱԺ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ հանդիպման առաջարկով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։

Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։

Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»։

Լրահոս
«Բժշկական սխալի հետևանքով մենք էսօր էդ մարդու հոգեհանգստին ենք մասնակցում»․․․ Սահակյան Ադրբեջանը պահանջել է Պրահայում չցուցադրել Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը. դիմումը մերժվել է Փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում. ադրբեջանագետ Թշնամին ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «փակեք Հայաստանի պետականության ծրագիրը»․ իրանագետ Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը Դոնալդ Թրամփն ուզում է կուլ տալ բանդերական Ուկրաինայի ողջ էներգահամակարգը ՌԴ Պետական դումայի պատգամավոր. Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի վրա հարձակվելու համար. Le Figaro պարբերականի փոխտնօրեն Մահվան ելքով վրաերթ Խոշոր հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում․դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Նախարարը կանաչ լույս վառեց նոր խոշտանգումների համար Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink Գեղարքունիքի դիրքերի մոտ գիշերն անկանոն կրակոցներ հնչել են Իշխանությունները «չեն ենթարկվի փողոցային ահաբեկչությանը». Էրդողան Քիչ առաջ սկսվեց Տիգրան Ուլուբաբյանի և իր նկատմամբ խոշտանգում իրականացրած ոստիկանների առերես հարցաքննությունը Ռոման Երիցյանի պատասխանը Արփինե Սարգսյանին Ձյուն է տեղում Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները Փոքր, բայց կարևոր հաղթանակ. հրաժարականի դիմում ներկայացրեց ՆԳ նախարարը խուսափեց հստակ գնահատական հնչեցնել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ խոշտանգման դեպքի մասին. Աբրահամյան Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը. «Հայաստան» դաշինք Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել Հայաստաննի և Ռուսաստանի համագործակցության շնորհից Գյումրին կարող է դառնալ տնտեսական հզոր գոտի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am