Տեղեկություն չունեմ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. Ռասմուսեն
Ես շատ մտահոգ եմ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Հուսով եմ՝ միջազգային հանրությունն ու ԵՄ երկրները, մյուս երկրներն իրենց ազդեցությունը կունենան Ադրբեջանի վրա՝ պնդելով, պահանջելով, որպեսզի հնարավորինս արագ ստորագրի Հայաստանի հետ համաձայնագիը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը: Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ճանապարհների վրա»,- նշեց նա։