ԶՊՄԿ-ի բոլոր սոցիալական ծրագրերը նպատակային են․ ընկերության արձագանքը

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը «շռայլ նվիրատվություններ» չի անում։ Ընկերությունը համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ Քայլը» հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։ Այս մասին հայտնել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լրատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով մամուլի հրապարակումները, ըստ որի 2023-2024թթ․ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը խոշոր նվիրատվություն է արել «Իմ Քայլը» հիմնադրամին։

Ընկերության պատասխանում նշվում է. «Այս թեմային բազմիցս անդրադարձել ենք և ամեն անգամ տարբեր հնչեղ վերնագրերով այս հնացած տեղեկատվության շրջանառության նպատակն անհասկանալի է։ Ստիպված ենք հերթական անգամ հայտնել հետևյալը․

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը «շռայլ նվիրատվություններ» չի անում։ Ընկերությունը համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ Քայլը» հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։

«Իմ Քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները 2023 թվականին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին հատկացրել է 50 մլն, իսկ 2024 թվականի մարտին 20 միլիոն դրամի դրամաշնորհներ։

Գումարն ուղղվել է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում դասավանդելու համար մասնագետներ հրավիրելու նպատակով։ Դասախոսները և փորձագետները հրավիրվել են այնպիսի համալասարններից, ինչպիսիք են MIT, Berkeley, University of California, Սանկտ ՊետերբուրգիԻ ՏՄՕ-ն և այլ:

«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ:

«ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը իր կանոնադրական նպատակներին համապատասխան, աջակցելու է բոլոր այն նախագծերին, որոնք կարող են նպաստել մեր շահառուների՝ հետևաբար նաև Հայաստանի բարեկեցությանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը նույն՝ 2023 թվականին ամբողջական կամ մասնակի աջակցելէ 537 ծրագրի ու կազմակերպությունների։ Աջակցությունների շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը։

Աջակցություն են ստացել ինչպես անհատներ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ, պետական ու համայնքային կառույցներ։ Հիմնադրամից աջակցություն ստացած ոլորտները բազմազան են՝ ռազմահարենասիրական, գիտակրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, սոցիալական և այլն։

Անընդհատ շահարկվող վերը նշված ծրագրին տարբեր վերնագրերով ևս մի քանի տարի կարող են անդրադառնալ լրատվամիջոցներում մեր գործընկերները, բայց մեր արձագանքը չի փոխվելու․ «Քվանտա»-ում մեր ներդրումը համարում ենք արդյունավետ ծրագիր, որից օգտվել են և կրթական լայն հնարավորություններ են ստացել բազմաթիվ երիտասարդներ։ Այդպիսի հարյուրավոր այլ ծրագրեր ենք իրականացնում նույնքան կամ ավելի խոշոր ներդրումներով»։

Լրահոս
«Բժշկական սխալի հետևանքով մենք էսօր էդ մարդու հոգեհանգստին ենք մասնակցում»․․․ Սահակյան Ադրբեջանը պահանջել է Պրահայում չցուցադրել Արցախի մասին «Սև այգի» ֆիլմը. դիմումը մերժվել է Փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում. ադրբեջանագետ Թշնամին ուղիղ տեքստով մեզ ասում է՝ «փակեք Հայաստանի պետականության ծրագիրը»․ իրանագետ Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը Դոնալդ Թրամփն ուզում է կուլ տալ բանդերական Ուկրաինայի ողջ էներգահամակարգը ՌԴ Պետական դումայի պատգամավոր. Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի վրա հարձակվելու համար. Le Figaro պարբերականի փոխտնօրեն Մահվան ելքով վրաերթ Խոշոր հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում․դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Նախարարը կանաչ լույս վառեց նոր խոշտանգումների համար Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink Գեղարքունիքի դիրքերի մոտ գիշերն անկանոն կրակոցներ հնչել են Իշխանությունները «չեն ենթարկվի փողոցային ահաբեկչությանը». Էրդողան Քիչ առաջ սկսվեց Տիգրան Ուլուբաբյանի և իր նկատմամբ խոշտանգում իրականացրած ոստիկանների առերես հարցաքննությունը Ռոման Երիցյանի պատասխանը Արփինե Սարգսյանին Ձյուն է տեղում Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները Փոքր, բայց կարևոր հաղթանակ. հրաժարականի դիմում ներկայացրեց ՆԳ նախարարը խուսափեց հստակ գնահատական հնչեցնել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ խոշտանգման դեպքի մասին. Աբրահամյան Մենք պատրաստ ենք ակտիվորեն աջակցել այս նախաձեռնությանը. «Հայաստան» դաշինք Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել Հայաստաննի և Ռուսաստանի համագործակցության շնորհից Գյումրին կարող է դառնալ տնտեսական հզոր գոտի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am