Ի՞նչ են առաջարկում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր նշեց, որ նախաձեռնությունը մեծ առումով հաջողել է, որովհետև ուսանողները լսելի են դարձել:«Սկզբնական հատվածում ուսանողների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը բացակայում էր, բայց այսօր, շնորհիվ ուսանողների, մենք նաև 100-ավոր գիտնականների, քաղաքացիական հասարակության ձայնն ենք բարձացնում։ Մեր բարձրաձայնած խնդիրների մասին ի պաշտոնե պարտավոր էին խոսել շատ ինստիտուտներ և ուսանողական կառույցներ, բայց չէին խոսում ու մինչև այսօր պաշտոնական դիրքորոշում չկարողացան հայտնել։ Թողեցին ամեն ինչ այնպես, ինչեպս կար, որ գլխացավի մեջ չընկնեն», - նշեց նա։ Դավիթ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ մինչև կլոր սեղան-քննարկմանը գալը, շատերը փորձել են կուլիսային ճնշումներ իրականացնել շարժման մասնակցիների նկատմամբ, այնուհետև դժգոհեց, որ օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կազմակերպված նիստը հետաձգվեց և իրենց այդպես էլ պատճառների մասին տեղյակ չպահվեց։ Նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն էլ ներկայացրեց իրենց առաջարկները: Նրա խոսքով` տարկետման այնպիսի ճկուն համակարգ պետք է գործի, որ ապահովվի կրթության անընդհատությունը և բացառի զինծայռայությունից խուսափելու բոլոր ուղիները: «Կառավարություն է ներկայացվել մի ուշագրավ առաջարկ, որ նաև ՊՆ և ԿԳՆ է ներկայացվել, որպեսզի կառավարության կողմից ստեղծվի հանձնաժողով, որ կքննի գիտակրթական հաստատություններից ստացած հիմնավորումները և այդ անձանց անձնական տվյալների հիման վրա կկայացնի որոշում: Սա վերաբերում է սահմանափակ թվով տեղերի հատկացմանը շնորհալի երիտասարդների համար»: Ուսանողներն առաջարկում են մշակել տարկետման իրավունքի ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ գիտական և կրթական համակարգի կայուն զարգացումը, սահմանափակ թվով շնորհալի երիտասարդների ուսումնառության անընդհատությունը, միաժամանակ նաև բոլոր կոռուպցիոն երևույթների չեզոքացումը: Այդ նպատակով տարկետման իրավունքի տրամադրման հիմքում դրվում են որոշակի սկզբունքներ` գիտական ուղղության գերակայութոււնը, տվայլ բնագավառում լրացուցիչ կադրերի անհրաժեշտությունը: Նրա խոսքով` տարկետումից ազատվելու հավակնորդների ցուցակը` հիմնավորումներով, պետք է հրապարակվի կառավարության որոշումից առնվազն 1 ամիս առաջ, թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երիտասարդի հետ կնքվելիք պայմանագրով պետք է սահմանվի, որ նա առնվազն 5 տարի պետք է աշխատի այն գիտական հաստատությունում, որը երաշխավորել է նրան տարկետման համար.  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am