Փաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար

Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հերթական սխալը թույլ տվեց՝ հրավիրելով Թուրքիայի տասը լրագրողների Երևան և մեկուկես ժամ զրուցելով նրանց հետ։

Նախքան Փաշինյանի խոսքերի բուն բովանդակությանն անցնելը, կցանկանայի մատնանշել նրա և իր մամուլի քարտուղարի հայտարարությունների խնդիրներից մի քանիսը։

Նախ, մամուլի քարտուղարը բացահայտեց, որ թուրք լրագրողներին Երևան են հրավիրել Հայաստանի կառավարության ծախսերով։ Սա լրագրողական էթիկայի խախտում է։ Պրոֆեսիոնալ լրագրողներին չեն առաջարկում և նրանք չեն ընդունում իրենց ուղևորության և բնակության համար վճարումները՝ հարցազրույցի սուբյեկտից իրենց անկախությունը պահպանելու համար:

Երկրորդ, Փաշինյանի մամուլի քարտուղարն ասաց, որ Հայաստանը հրավիրել է թուրք լրագրողներին քաղաքական սպեկտրի բոլոր կողմերից, ներառյալ իշխանամետ, ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցները։ Բոլոր նրանք, ովքեր հետևում են թուրքական լրատվամիջոցներին, գիտեն, որ Թուրքիայում գրեթե ոչ մի ընդդիմադիր լրագրող չկա: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամ վերահսկում է բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, կամ փակում է դրանք և բանտարկում այլախոհ լրագրողներին: Հայաստան հրավիրված լրագրողները եղել են T24-ից, Sozcu TV-ից, «Անատոլու» գործակալությունից, «Հյուրիեթ» օրաթերթից, Թուրքական ռադիո-հեռուստատեսությունից, Medyascope-ից, NTV-ից, հայկական «Ակոս» թերթից, «Իհլաս» լրատվական գործակալությունից և CNN Turk-ից: Հրավիրված տասը թուրքական լրատվամիջոցներից միայն երկուսը՝ Sozcu TV-ն և Agos-ը, կարող են համարվել անկախ լրատվամիջոցներ։

Երրորդ, Փաշինյանը հպարտորեն ասաց թուրք լրագրողներին, որ իր հանդիպումը նրանց հետ աննախադեպ իրադարձություն էր: Ինչպես միշտ, նրա հայտարարությունները հիմնված չեն փաստերի վրա:

Երևանում թուրք լրագրողների հետ հանդիպումն աննախադեպ ՉԷՐ։ Նախկինում հայ պաշտոնյաների և թուրք լրագրողների միջև եղել են տարբեր հանդիպումներ։ Հիշում եմ 2001 թվականին տեղի ունեցած մի հարցազրույց, երբ CNN Turk-ի հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը եկել էր Երևան և հարցազրույց վերցրել նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Այդ հարցազրույցը մեծ բանավեճի պատճառ դարձավ, քանի որ Բիրանդը խեղաթյուրել էր Քոչարյանի ասածները` սխալ թարգմանելով նրա խոսքերը հայերենից թուրքերեն: 2001 թվականին ես հոդված էի գրել՝ մատնանշելով Բիրանդի խեղաթյուրումները և քննադատելով նախագահ Քոչարյանին այն բանի համար, որ նա համաձայնել էր հարցազրույց տալ քաղաքական զգայուն թեմաների վերաբերյալ, որ նա և իր խորհրդականները պետք է իմանային, որ դրանք թուրք լրագրողի կողմից խեղաթյուրվելու էին։ Բացի Բիրանդից, անցյալում բազմաթիվ թուրք լրագրողներ են եկել Հայաստան՝ հայ պաշտոնյաների հետ հարցազրույցներ անցկացնելու համար։ Ավելին, մեծ թվով հայ և թուրք լրագրողներ 2007-08 թվականներին այցելել են միմյանց երկրներ որպես «Հայաստան-Թուրքիա թիմային լրագրողական նախագծի» մաս։

Թուրք լրագրողները վատահամբավ են իրենց հարցազրույցների մասնակիցների խոսքերը խեղաթյուրելու հարցում: Այդ պատճառով, վերջին 40 տարիների ընթացքում, ես մերժել եմ հարցազրույցներ տալու թուրքական բոլոր խնդրանքները:

Չորրորդ՝ Փաշինյանը կեղծորեն հայտարարեց, որ Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք ուղղակի շփումներ չեն եղել հայ և թուրք պաշտոնյաների միջև։ Նա վկայակոչեց իր հրավերը՝ մասնակցելու նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունն Անկարայում և նրա հետ իր հանդիպումը Նյու Յորքում։ Նա նշեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի Անկարա կատարած այցերի մասին։ Նա ասաց, որ նախկինում հայ և թուրք պաշտոնյաները միմյանց տեսակետների մասին իմացել են միայն երրորդ կողմերի միջոցով։ Փաշինյանը որպես «համագործակցության կոնկրետ օրինակ» նշեց վերջերս Հայաստանի կողմից հանցագործության մեջ մեղադրվող երկու թուրքերի արտահանձնումը Թուրքիային։

Փաշինյանի պնդումները, թե իրենից առաջ Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական շփումներ չեն եղել, ամբողջությամբ կեղծ են։ Նա ցանկանում է տպավորություն ստեղծել, որ ոչինչ չի եղել մինչև 2018 թվականին իր իշխանության գալը։ Ավելի վաղ, քան Փաշինյանի վարչապետ դառնալը, երկու երկրների պաշտոնյաների միջև տասնյակ շփումներ են եղել։

Ահա դրանցից մի քանիսը.

1) Արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 1992 թվականին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին։

2) Նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը մեկնել է Անկարա 1992 թվականին։

3) Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993 թվականին Փարիզում հանդիպել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման հիմնադիր և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալփասլան Թուրքեշի հետ։

4) Նախագահ Տեր-Պետրոսյանը արտգործնախարար Վահան Փափազյանի և նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի ուղեկցությամբ 1993 թվականին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը։ Այդ առիթով Տեր-Պետրոսյանը հանդիպել է վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ։ Այցի ընթացքում Տեր-Պետրոսյանը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։

5) Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008 թվականին եկել էր Երևան՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

6) Նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թվականին մեկնել էր Թուրքիայի Բուրսա քաղաքը ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ Հայաստան-Թուրքիա պատասխան ֆուտբոլային խաղը դիտելու համար։

7) Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2009 թվականին հանդիպել են Ցյուրիխում՝ ստորագրելու Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները։

8) Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանել է Երևան 2013 թվականին։

9) Արտգործնախարար Նալբանդյանը 2014 թվականին մեկնել է Անկարա՝ մասնակցելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Ուստի, Փաշինյանը ճիշտ չէ, որ նախկինում հայ և թուրք պաշտոնյաներն անմիջական շփումներ չեն ունեցել և շփվել են միայն երրորդ կողմերի միջոցով։

Իմ հաջորդ հոդվածում ես կներկայացնեմ Փաշինյանի հայտարարությունները թուրք լրագրողներին, որոնք անցյալ շաբաթ ժամանել էին Երևան։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 241 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․«Նիկոլը լեղապատառ վազում է օդանավակայան՝ Պուտինի մոտ»․ Արա Վարդանյան (video) «Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար Հացը, որը էսօր գնվում է 110 դրամով, կդառնա 500․ դե գնացեք ապրեք, էդ 500 դրամ հաց առեք, կերեք․հարցում (video) Ամենաուժեղ թալանչիները այսօր իրենք են․ քաղաքացին՝ Նիկոլենց մասին (video) Ինչի՞ վրա են մսխել միլիարդավոր դոլարներ (video) Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ Աբրահամյան «Ի՞նչ ես խոսում՝ Ծառուկյանը քար գողացո՞ղ ա, գիտե՞ս՝ ով եմ ես»․ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Ով չի տեսնում Նիկոլի այս քայլը՝ կա՛մ կույր է, կա՛մ խելքի հետ խնդիրներ ունի․ Հովհաննես Ավետիսյան (video) Քամին տապալել է ծառեր, էլեկտրական սյուներ, պոկել կառուցատարրեր և թիթեղներ Ներքին թու՛րք, քեզ կանգնեցնելու ենք հենց այսպես․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am