Ընդդիմադիր համարվող գործիչնե՛ր, ձեր աչքը ծակող և ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի

«Սասնա Ծռեր» խմբավորումը կոչ է հղել ընդդիմադիր գործիչներին, որում մասնավորապես ասվում է. «Տարիներ շարունակ ազգովին կանգնած ենք լինել-չլինելու մարտահրավերը ցուցանող կարմիր գծի առաջ։ Սակայն, կարմիր գիծը տեսնելու և, ըստ այդմ՝ որոշում կայացնելու ու գործելու փոխարեն՝ իրեն ընդդիմադիր համարող քաղաքական դասի գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ մեզ այդ կարմիր գծին հասցրած ռուսական գաղութային համակարգի ներսում։ Նա շարունակում է մասնակցել համակարգի վերարտադրությունն ապահովող «ընտրություններին» ու ընթացիկ գործունեությանը և սպասարկել նրա թելադրած օրակարգը, որը հիմնվում է հետևյալ երեք կեղծիքների վրա։ ա/ Արցախի «անկախության» և առանց Արցախի ու Նախիջևանի Հայաստանի Հանրապետության լինելիության հնարավորություն, ինչն ամրապնդում է ռուս-թուրքական արդեն մեկդարյա պայմանագրերով ձևավորված ու հայկական ազգային-պետական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետությունը, որը ռուսական գաղութային համակարգի հենքն է, բ/ Ռուսաստանի հետ «ռազմավարական դաշնակցության» և դրա այլընտրանքի բացառում, մինչդեռ այն Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող լծակն է, գ/ այսպես կոչված Երրորդ Հանրապետությունը ազգային ինքնիշխան պետական համակարգ համարելը, մինչդեռ այն ընդամենը որպես ռուսական գաղութային համակարգի գործիք ծառայող գաղութային վարչակազմ է։ Այդ պատճառով իրենց ընդդիմադիր համարող գործիչները պարտավոր են դուրս գալ գաղութային համակարգից և միասնաբար լծվել ազգային օրակարգի առաջանահերթ՝ Ռուսաստանից  ապագաղութացման (Armexit) հարցի լուծման գործին։ «Խոհեմ» լինելու, լեզու գտնելու, մանյակի քայլերով առաջ գնալու, ժամանակ շահելու՝ ավելի քան երկու տասնամյակ որդեգրած ռազմավարությունը ռուսական գաղութատիրությանը մինչև մեր վերջնական սպառումը սնուցելու ռազմավարություն է՝ ինքնախաբեության և ինքնաոչնչացման դավաճանական ռազմավարություն։ Համախմբվել, ժողովրդին ոստքի հանել, ընդվզմամբ հեռացնել գաղութային վարչակազմին, մերժել տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետությունը և կոտրել Ռուսաստանից Հայաստանի կախյալության լծակը։ Սրանք են մեր ապագաղութացման (Armexit) հիմնական քայլերը։ Առանց ապագաղութացման մենք դատապարտված ենք։ Մենք ժամանակ չունենք, ուստի, թեև ներկայիս ժամանակի հեռանկարը նպաստավոր է, առանց ապագաղութացման նշված քայլերի այն մեր դեմ է աշխատում։ Քանի որ Հայաստանն արյունաքամ է լինում։ Ընդդիմադիր համարվող գործիչնե՛ր, ձեր աչքը ծակող և ձեր ոտքի տակն այրող կարմիր գիծը Հայաստանի արյան գույնն ու գինն ունի»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am