Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձևը հիշեցնում է՝ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքով

Դիվանագետների համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Դիվանագետների համահայկական խորհուրդը ողջունում է Շվեյցարիայի համադաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» անվանումը ստացած բանաձևի ընդունումը՝ որպես շարունակություն և ամփոփում 2024թ. դեկտեմբերի 17-ին Համադաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի կողմից ընդունված նույն առաջարկի:

Ընդունված բանաձևը, որ այդ երկրի օրենսդրության համաձայն պարտադիր կատարման իրավական ակտի ուժ է ստանում, նախատեսում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն ծավալելու նպատակով հատուկ հարթակ ձևավորելու Շվեյցարիայի իշխանությունների պարտավորությունը: Իսկ հեռահար նպատակը բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձն է պատմական հայրենիք:

Վերոնշյալ արձանագրումները հստակ ու անկողմնակալ հիշեցումներ են այն իրողության, որ Արցախի էջը չի կարող փակվել ուժի կիրառմամբ, էթնիկ զտումներով և ցեղասպանական գործողությունների սպառնալիքով: Անգամ հայաթափված վիճակում Արցախի հիմնախնդիրը չի կարող համարվել լուծված:

Այս իմաստով Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևը գալիս է լրացնելու 2023թ. նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը և Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտ ու հոկտեմբեր ամիսներին ընդունած բանաձևերը, որտեղ վերահաստատված են բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը: Թվարկված բոլոր փաստաթղթերը վկայում են, որ կա միջազգային հստակ և աներկբա ընկալում Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման հարցով, որ առանց այդ խնդրին անդրադառնալու հնարավոր չի լինելու տևական ու կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանում:

Մենք կարևորում ենք նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով ստեղծված Հանձնախմբի բեղմնավոր գործունեությունը, որի ջանքերով անցած մեկ տարվա ընթացքում բավարար հիմքեր են ստեղծվել տարբեր երկրներում և միջազգային կառույցներում մեծածավալ աշխատանք իրականացնելու համար: Միևնույն ժամանակ ստիպված ենք փաստել, որ այս պատասխանատու գործում ՀՀ իշխանությունները բռնել են անտարբեր դիտորդի դերը:

Խորհուրդը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը, գործնականում սատարել Շվեյցարիայի խորհրդարանի որոշմանը՝ հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսություն սկսելու և իրական հաշտեցման ճիշտ հիմքեր ձևավորելու համար»:

Լրահոս
Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան Նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. Հովհաննես Ավետիսյան Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ո՛չ. Զախարովա Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար․ Ժուռնալիստների միություն Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը. Զախարովա Մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի հայտարարություններին. Զախարովան՝ Սպիտակ տան՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչի մասին ՌԴ-ն ողջունում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու Փաշինյանի որոշումը. Զախարովա Զախարովան՝ ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ լուրերի մասին ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու Ուկրաինայի քաղաքացիները պետք է մինչև սեպտեմբերի 10-ն օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն ՌԴ-ն Կովկասյան դերբի. առանց առաջատարների և ընդգծված ֆավորիտի ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու Միջուկային զենք թե՞ Կոկա-Կոլա. ի՞նչ կկատարվի Թրամփի սեղանի կարմիր կոճակը սեղմելու դեպքում ԱԺ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ հանդիպման առաջարկով Տեղեկություն չունեմ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. Ռասմուսեն ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա․ ինչ պաշտոն են խոստացել. ArmLur.am Վերջին երեք օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը ԶՊՄԿ-ի բոլոր սոցիալական ծրագրերը նպատակային են․ ընկերության արձագանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am