Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Սաղաթելյան

Հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից՝ Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

«Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելը.
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել Ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։

Երկրորդ գանգատը վերաբերվում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։

Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։

Երրորդ գանգատը վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։
Հրաժարվել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։

Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։

Բացի սա, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։
Չորրորդ գանգատը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը:

Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։

Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։
Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։

Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։

Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից։

Այսպիսով, հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը»,- գրել է նա։

Լրահոս
Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան Նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. Հովհաննես Ավետիսյան Հնարավո՞ր է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ո՛չ. Զախարովա Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու և լրագրողին վիրավորելու համար․ Ժուռնալիստների միություն Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը. Զախարովա Մենք արձանագրեցինք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի հայտարարություններին. Զախարովան՝ Սպիտակ տան՝ հայ գերիներին ազատ արձակելու կոչի մասին ՌԴ-ն ողջունում է Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու Փաշինյանի որոշումը. Զախարովա Զախարովան՝ ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ լուրերի մասին ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու Ուկրաինայի քաղաքացիները պետք է մինչև սեպտեմբերի 10-ն օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն ՌԴ-ն Կովկասյան դերբի. առանց առաջատարների և ընդգծված ֆավորիտի ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու Միջուկային զենք թե՞ Կոկա-Կոլա. ի՞նչ կկատարվի Թրամփի սեղանի կարմիր կոճակը սեղմելու դեպքում ԱԺ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ հանդիպման առաջարկով Տեղեկություն չունեմ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. Ռասմուսեն ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա․ ինչ պաշտոն են խոստացել. ArmLur.am Վերջին երեք օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը ԶՊՄԿ-ի բոլոր սոցիալական ծրագրերը նպատակային են․ ընկերության արձագանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մարտի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am