Ստամբուլում արգելել են ցույցերն ու հանրահավաքներն ընդդիմադիր քաղաքապետի կալանավորումից հետո
Ստամբուլում հանրահավաքներն ու ցույցերն արգելվել են մինչև մարտի 23-ը՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Այս մասին հայտնում է թուրքական TGRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Թուրքիան սահմանափակել է մուտքը X, YouTube, TikTok և Instagram սոցիալական ցանցեր ։
Մարտի 19-ին երկրի ոստիկանությունը ձերբակալել է Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Ինչպես հայտնում է NTV-ն, իրավապահները խուզարկություն են սկսել պաշտոնյայի տանը՝ Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասում։Քաղաքապետը նախ ձերբակալվել է, ապա՝ նրան կալանավորելու որոշում է կայացվել։
Էքրեմ Իմամօղլուն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք կարող են կայանալ 2027 թվականին։ Վերջերս Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի դիպլոմը՝ գլխավոր դատախազության պահանջով։