Անցած 5 տարում Տավուշի մարզպետարանը չիրականացրեց Բարեկամավանի բուժկետի նորոգումը
2020թվականին ուժգին քամուց պոկվել է հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի բուժկետի շենքի տանիքի ծածկի կեսը, որի հետևանքով անձրևները, ձյունը լցվում էին շենք, ստեղծում հակասանիտարական վատ վիճակ: 5 տարի շարունակ Տավուշի մարզպետին հարցումներ եմ արել, թե ինչու մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժկետի շենքը չի նորոգվում։ Մարզպետարանից հայտնում էին, որ շենքի կադաստրային պատկանելիությունը հայտնի չէ, Կարմիր խաչի միջոցով շենքը կնորոգվի։ Ներկայումս բուժկետը տեղափոխվել է այլ շենք։ Մարտի 6-ին վերջին հարցումն եմ կատարել այս խնդրի վերաբերյալ։ Մարզպետարանից հայտնել են․ «Կոթիի ԳԲԱ-ի Բարեկամավանի բուժակամանկաբարձական կետը տեղակայված էր «Կենցաղի տան» շենքի երկու սենյակում, որի հաշվեկշռային պատկանելիությունը ներկայումս համայնքին է: 2023 թվականից Բարեկամավանի ԲՄԿ-ն գործում է այլ տարածքում (գյուղապետարանի վարչական շենքի նորոգված և կահավորված սենյակում): Միջազգային Կարմիր Խաչի կազմակերպությունը առաջիկայում ծրագրել է վերակառուցել նախկին բուժկետը» :։ Արդեն քանի տարի մարզպետարանը սպասում է, որ Միջազգային Կարմիր Խաչի կազմակերպությունը կնորոգի այդ շենքը։
Ոսկան Սարգսյանի գրառումը