Դարձել է հերքումների նախարարություն

Հայաստանի ՊՆ-ն՝ քայլած ուսուցիչ նախարարով, նախարարի՝ նախկին ոստիկանապետ, Երևանի նախկին քաղաքապետ, ֆինանսիստ տեղակալներով, նախարարի ջահել, սիրուն աղջիկ խորհրդականով, փոխանակ Ադրբեջանի կողմից խիստ հավանական հարձակմանը նախապատրաստվի, շարունակ հերքումներ է տալիս Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությանը, դարձել է հերքումների նախարարություն։ Ճիշտ եք անում, որ հերքում եք, սակայն այս անգամ Ադրբեջանի հարձակման, հնարավոր պարտության դեպքում ո՞ւմ եք մեղավոր համարելու՝ Ռուսաստանի՞ն, <<նախկինների՞ն>>, Եվրոպայի՞ն։ Եթե նախատեք, թե ինչու եմ պարտության մասին նախապես ասում, կհակադարձեմ, որ ամեն գործ ձախողել եք, ո՞նց կարող ենք պատերազմում հաղթել,նաև կասեմ՝ ինչու էր 2020թվականի պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը հայտարարում պարտության մասին, ԱԺ-ի ամբիոնից ասելով՝ եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ-որ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Չճանաչեցի՞ք։
Ոսկան Սարգսյանի գրառումը