Չենք հարցնում՝ ո՞վ է պարել Շուշիում, հարցնում ենք՝ ի՞նչ Հայաստան եք ընդունել 2018-ին

«Հրապարակ» թերթը գրել է․

Անցած շաբաթվանից, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի» տեքստն արդեն ամբողջությամբ համաձայնեցված է` հօգուտ Ադրբեջանի, ՔՊ-ականները, առուն դեռ չթռած, թմբկահարում են, թե անցած 30 տարիների իշխանություններին չհաջողվեց նման փաստաթղթի հասնել` իրենք հասան։ Իսկ վերջին օրերի իրադարձություններից, Բաքվից հնչող հայտարարություններից հետո էլ մանիպուլացնում են, թե փաստաթուղթն այնքան հայամետ է, որ Բաքուն ամեն ինչ անում է, որ տապալի դրա ստորագրումը։

Իսկ Բաքուն շարունակաբար ապատեղեկատվություն է տարածում այն մասին, որ Երեւանը խախտել է հրադադարի ռեժիմը, Ալիեւն էլ հայտարարում է, թե զրո վստահություն ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Ալիեւը մտադիր չէ որեւէ բան ստորագրել, որովհետեւ նրա ախորժակն ավելի մեծ է, քան այս խայտառակ փաստաթղթով է ստանում: Նա ածանցյալ պահանջների մասին է հայտարարում՝ 350 հազար ադրբեջանցիների «վերադարձ», ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ այլն: Սրանք նոր նախապայմաններ են` որեւէ թուղթ ստորագրելու համար։ ՔՊ-ականներն էլ, ավանդույթի համաձայն, դիմում են մանր ժուլիկության՝ իբր փաստաթուղթը լավն է, դրա համար է Ադրբեջանը հրաժարվում։ Թերեւս միայն արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, որ կեսբերան խոստովանում է այս մասին` ընդունելով, որ Բաքվից հնչող աղետաբեր եւ անծայրածիր պահանջները հարցեր են առաջացնում։ «Կան պահանջներ, որոնք ունեն իրենք, որը մենք չենք կիսում, կան ակնկալիքներ, որ մենք ունենք, ու իրենք չեն կիսում, կան հարցեր, որ գուցե մինչեւ վերջ էլ կարգավորված չմնան, օրինակ՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը եւ այլն։ Թնջուկն ու բարդությունների խումբը մեծ են, խաղաղությունը հեշտ գործընթաց չէ»,- նշեց նա` միաժամանակ հայտարարելով, որ ուժերի նման հարաբերակցության պայմաններում սա միակ ճանապարհն է, որը զերծ կպահի Հայաստանը պատերազմից, հակառակ պարագայում թաղվելու ենք ճահճում:

«Եթե քանդենք Հայաստանի բանակը, զրոյի հասցնենք դիվանագիտությունը, փչացնենք հարաբերությունները եղած եւ հնարավոր դաշնակիցների հետ, չունենանք ոչ մի տնտեսական ռեսուրս, բնական է, որ թույլ ենք լինելու։ Ո՞ւմ են մեղադրում, որ թույլ ենք ու չենք կարող Ադրբեջանի պահանջները չկատարել եւ դրա համար պետք է գնալ նոր կապիտուլյացիայի»,- հռետորական հարցադրում է անում քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Նույն Արարատ Միրզոյանը պետք է հարց տա՝ ինչպե՞ս է ինքն ընդունել արտաքին գործերի նախարարությունը, չենք հարցնում նրանից, թե ով է պարել Շուշիում, ով է տարազային զգեստներ ցուցադրել Տիգրանակերտում, եւ դա եղել է ընդամենը 5 տարի առաջ։ Այնպես չէ, որ նման ժառանգություն են ստացել, որ Միրզոյանն ասի՝ ի՞նչ անեմ, խեղճ վիճակում ենք։ Այսինքն՝ ստեղծված վիճակը նաեւ իր անմեղսունակության հետեւանքն էր․ ես մեղմ եմ արտահայտվում, չեմ ասում՝ դավաճանության։ Դե, եթե անմեղսունակ ես, ինչո՞ւ ես շարունակում այդպես»,- հարցնում է Զոլյանը։ Նրա կարծիքով՝ շատերը պատերազմից հետո պատահական չէին բարձրաձայնում, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան․ «Ինչքան գնում է, այնքան վիճակը բարդանում է։ Հիմա մենք հերթական հանգրվանին ենք գալիս, եւ ակնհայտ է դառնում, թե ինչ աղետալի վիճակում ենք այս իշխանության հետ․․․»։ Մեզ սպասվելիքի մասին կարելի է պատկերացում կազմել Ալիեւի հայտարարություններից, եւ հարցը պայմանագրի ստորագրումով չի ավարտվելու։

Սուրեն Զոլյանը նաեւ իշխանականներին հիշեցնում է․ «Մեծ տարբերություն կա պայմանագիրը համաձայնեցնելու եւ այն ստորագրելու միջեւ եւ, երկրորդ՝ պայմանագիրը ստորագրելու եւ այն կատարելու միջեւ»։ Նա հիշեցնում է, որ անցյալում եւս համաձայնեցված պայմանագրեր եղել են, որոնք, սակայն, Բաքվի մերժման պատճառով չեն ստորագրվել․ «Եվ Քի Վեստից հետո Փարիզում ինչ-որ բան պետք է ստորագրեին, տեքստի շուրջ կար պայմանավորվածություն, բայց Ադրբեջանը վերջին պահին ասել է, որ իրեն դուր չի գալիս ինչ-որ բան, ու ձախողվեց փարիզյան ստորագրությունը։ Կամ՝ կազանյան փաստաթուղթը, Ալիեւն անգամ Կազան էր հասել, բայց վերջին պահին լրացուցիչ կետեր ներառելու պահանջ էր դրել, այսինքն՝ պետք չէ բացառել, որ այս համաձայնեցված տեքստն էլ կմնա թղթի վրա, եւ այն ընդամենը քթից բռնած տանել-բերելու նպատակով է համաձայնեցվել։ Փաշինյանն ամեն ինչ պատրաստ է տալ` պայմանագիրը ստորագրելու համար, մյուս կողմն էլ անընդմեջ պահանջներ է ավելացնում, այս համատեքստում ուշագրավ է Ալիեւի վերջին հայտարարությունը, որ եթե Երեւանը չկատարեց իրենց պահանջները, իրենք այս գործընթացն անվավեր կհամարեն։ Սա նշանակում է, որ, պայմանագրի տեքստից բացի, կան լրացուցիչ պայմաններ, որոնք գուցե այս պահին գրավոր պաշտոնապես չեն ձեւակերպվել: Ի դեպ, դիվանագիտական պրակտիկայում կա նման ձեւակերպում՝ «ոչ փաստաթուղթ», այսինքն՝ գրավոր տեքստեր, բերում դնում են «word paper», որը նշանակում է, որ դա պաշտոնական չէ, բայց իրականում լավ էլ պաշտոնական է։ Որոշակի համաձայնություններ, անշուշտ, եղել են, որոնց մասին մենք չգիտենք, անգամ չգիտենք, թե ինչ տեքստի շուրջ է համաձայնություն կայացվել։ Արձանագրենք, որ մինչ օրս Ադրբեջանի հետ, բացի Տավուշի տարածքները տալու վերաբերյալ թղթից, այլ փաստաթուղթ ստորագրված չէ, եւ Ադրբեջանն անգամ Փաշինյանի՝ Ալմա-Աթայի համաձայնագրի մասին հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, քանի որ դա իրականում այլ մեկնաբանություն ունի, եւ Ադրբեջանն այդ համաձայնագրին միացել է 1993 թվականին, ու խոսքն այդ պահին գոյություն ունեցող սահմանների մասին է, որտեղ Արցախ չկա․․․»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան երկու գլխավոր խնդիր ունեն՝ նախ բացել «միջանցքը», ապա ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում․ «Միջանցք բացելով՝ կտրուկ փոխվում է իրավիճակը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ գուցե մինչեւ Չինաստան։ Ունենալով ճանապարհը եւ դրա պահպանման անհրաժեշտությունը, Ադրբեջանը 350 հազար ադրբեջանցիների բերելու է Հայաստան եւ դրանով «Արեւմտյան Ադրբեջանի» հարց է բարձրացնելու, որ գոյություն ունի այդպիսի Ադրբեջան, գուցե կոնֆեդերացիա՝ Հայաստան-Ադրբեջան, գուցե՝ Արեւմտյան Ադրբեջանի ինքնավարություն եւ այլն։ Այսինքն՝ ակնհայտ է, որ հաջորդ քայլերը բերելու են ՀՀ կազմաքանդմանը։ Գուցե ձեւական առումով թողնեն, որ վարչապետը հայ լինի, Սահմանադրության մեջ գրված լինի, որ ղեկավարը պետք է հայ լինի, բայց իրականում սա դնելու է պետության կազմաքանդման հիմքերը։ Եվ ամենավտանգավորն այն է, որ այսօրվա ՀՀ իշխանությունների եւ Ադրբեջանի շահերը համընկնում են․ նրանց պետք է թույլ Հայաստան, որը չունի դաշնակից, եւ նման դեպքում միշտ կարելի է ասել, որ եթե այս բանը չենք անում, պատերազմ է լինելու»։

Հարցին` իշխանության փոփոխությունը կարո՞ղ է այս իրավիճակից դուրս բերել պետությունը, քաղաքագետը պատասխանեց. «Փաստ է, որ մեքենան լավ վիճակում չէ, սարքին չէ, բայց վարորդն էլ ո՛չ քշել գիտի, ո՛չ էլ սթափ վիճակում է, բնական է, որ նախեւառաջ պետք է փոխել վարորդին, հետո մտածել մեքենայի վերանորոգման մասին»։

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am