ՀՖՖ-ի ղեկավարների միջնորդությամբ երկրպագուներին ձերբակալում և սպառնում են քրեական հետապնդումներով․ Արթուր Սողոմոնյան

«Փյունիկ» Ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի երկրպագուներ, հայկական ֆուտբոլի ապագայով հետաքրքրվածներ։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մի իրավիճակի, որը ստեղծվել է մեր երկրում ֆուտբոլի շուրջ, մի մարզաձևի, որն ամենասիրվածն ու տարածվածն է թեˊ Հայաստանում, թեˊ ամբողջ աշխարհում։

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ նաև հիմա՝ հայկական ֆուտբոլում իրավիճակը վաղուց դուրս է եկել պրոֆեսիոնալիզմի ու ողջամտության սահմաններից։ ՀՖՖ ներկա ղեկավարությունն այն վերածել է անառողջ միջավայրի, իսկ իրենք պատրաստ են մինչև վերջ կառչած մնալ աթոռներից և օգտվել ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի դրամական հոսքերից։

Ավելին՝ ֆուտբոլից հեռացնելով իրենց համար անընդունելի ներդրողներին՝ այժմ այս մարդիկ անցել են երկրպագուներին։ ՀՖՖ-ի ղեկավարների միջնորդությամբ երկրպագուներին ձերբակալում և սպառնում են քրեական հետապնդումներով զուտ նրա համար, որ նրանք արդարացիորեն բացատրություն են պահանջում վերջին տարիներին հայկական ֆուտբոլում անվերջ թվացող ձախողումների ու պարտությունների համար։

Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների երևանյան խաղի նախօրեին ֆուտբոլային անբարեխիղճ ղեկավարները գնացին հերթական ստոր քայլին՝ վրաց երկրպագուներին հատկացնելով ավելի շատ տոմսեր, քան Հայաստանի հավաքականի երկրպագուական FAF և Red Eagls շարժումներին՝ թերևս այսպիսով հույս ունենալով լռեցնել մեր ֆաների բողոքի ձայնը։

Դիմում եմ բոլորին, ովքեր մարտի 20-ին լինելու են մարզադաշտում, կոչ եմ անում միավորվել մեր երկրպագուների հետ, դառնալ մեկ ամբողջություն ու աջակցել նրանց ակցիաներին ու արդար պայքարին հանուն հայկական ֆուտբոլի մաքրության ու ապագայի։

Միասին ունակ ենք մեծ գործերի։ Հրաժարականն անխուսափելի է»։

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ. «Հրապարակ» Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. «Իրավունք» Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. «Հրապարակ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. «Իրավունք» Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am