Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, նստեք. Ավինյան
Երևանի ավագանու նիստի ժամանակ իրավիճակը պարբերաբար սրվում է Զարուհի Փոստանջյանի տեղից արված բացականչությունների, դահլիճում հեռախոսով շրջելու և մեղադրանքների պատճառով:
Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, զբաղեցրեք Ձեր տեղը, նստե՛ք: Դուք ձեր բակում չեք․ Ավինյանը նկատողություն արեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, ով տեսանկարահանում էր ավագանու նիստը՝ շրջելով դաահլիճում։
«Տիկին Փոստանջյան, դեղերի կարիք չունեմ, չնայած, եթե աայսպես շարունակվի, կարող է դրա կարիքն էլ ունենամ, բայց անկեղծ ասած, միակ կարիքը, որ չունեմ, դա զառանցանքներ լսելն է:
Տիկի՛ն Փոստանջյան, նստե՛ք: Դուք ստանում եք նկատողություն նիստը խանգարելու համար»,- ասաց Ավինյանը՝ դիմելով դահլիճում շրջող եւ նկարահանող Փոստանջյանին: