Թրամփը Բայդենի երեխաներին զրկել է պետական պաշտպանությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի երեխաների համար չեղարկել է պետական պաշտպանությունը։
«Խնդրում եմ իմացեք, որ այս պահից Հանթեր Բայդենն այլևս չի պաշտպանվելու Գաղտնի ծառայության գործակալների կողմից: Էշլի Բայդենը նույնպես հանվել է ցուցակից»,- գրել է նա: