Մեր՝ հատկապես արցախցիներիս խոսքը ոչ մի տեղ չի անցնում. տեղահանված քաղաքացի
Տղաս հիվանդության պատճառով ռուսների ուղեկցությամբ տեղափոխվել էր ՀՀ, բուժվելուց հետո ճանապարհը փակ էր և չկարողացավ վերադառնալ Արցախ: Դրա համար էլ իրեն զրկել են բոլոր աջակցություններից: Այս մասին կառավարության շենքի առջև ակցիայի ժամանակ ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացին։
«Մեր՝ հատկապես արցախցիներիս խոսքը ոչ մի տեղ չի անցնում: Նույնիսկ մեզ հետ շփվելիս տարանջատում են՝ արցախցի ու հայաստանցի, բայց բոլորս մի ազգ ենք, պետք է՞ որ այդպես անեն»,– նշեց նա: