Փաշինյանը կարմիր ժապավեն կտրեց խարդախության համար դատապարտվածի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցեց մետաղաձուլարանի բացման արարողությանը, որը Իլհամ Ալիեւի պահանջով Երասխից տեղափոխվեց Արարատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի տնօրենը, որը Փաշինյանին դիմավորեց արարողակարգի խախտումով, նախկինում դատապարտված է եղել:

Խոսքը Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը կոստյում հագնելու, փողկապ կրելու փոխարեն ներկայացել էր ջինսե տաբատով: Նա «Ջի Թի Բի» ընկերության սեփականատերն է, որն այդ անվան տարբեր վերջավորություններով զանազան ընկերություններ է հիմնել վերջին տարիներին: 2022-ի հուլիսին հիմնադրվել է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022 թ. մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի կինը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։ 2024 թ. հոկտեմբերի 24-ին հիմնադրվել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 % բաժնեմասով, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։

Հավելենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Դատավոր Ժորա Վարդանյանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 05.02.2009 թ. ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանի եւ ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջեւ գույքային վեճերի մասին իմանալով, Արսեն Բալասանյանի հետ հանդիպելով Գրիգոր Իգիթյանին, ներկայացել է՝ իբրեւ իրենք Ջ. Նաջարյանի վստահված անձինք են, Գ. Իգիթյանի պարտավորությունների կատարման ապահովության համար նրանից ստացել են 30.000 ԱՄՆ դոլար: Գրիգոր Տեր-Ղազարյանի եւ Արսեն Բալասանյանի՝ խարդախության հիմքով հարուցված գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց հարազատները ամբողջությամբ վերականգնել են տուժող Իգիթյանին պատճառված նյութական վնասը: Արդյունքում, Գրիգոր Տեր-Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 10 ամիս ժամկետվ պայմանական պատժի: 3 տարվա պայմանական պատժի է արժանացել նաեւ Արսեն Բալասանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400-ը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ Բաքվում Լևոն Մնացականյանի «ցուցմունքը». արդյո՞ք ԳՇ պետը միանձնյա է գործում, ի՞նչ է ասել նա, որ ասել կամ չի ասել ՀՀ իշխանությունը.168.am ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար Ադրբեջանից արձագանքել են ՀՀ կառավարությանը Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա Պողոսյան Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունեց արցախցիների վերադարձի մասին նախագիծը․ Գեղամ Ստեփանյան #ՀԻՄԱ․ Բոլորը վաճառել են թուրքերին և պարսիկներին․ Վարդան Ղուկասյանի հանդիպումը՝ գյումրեցիների հետ (video) Плохие новости для турецко-азербайджанского тандема: закончится праздник на армянской крови (video) Փաշինյանը պատրաստ էր գնալ Բաքու․ թող գնան ու մնան․ Արծվիկ Մինասյան (video) Մնալու տեղ չունենք․․․ էլ հույս չի մնացել․․․ կառավարություն ենք եկել, որ․․․ արցախցի (video) Սյունեցինե՛ր, ոտքի՛․․․ Նիկոլը մեզ ծախում է․ ակցիայի մասնակից (video) Նիկո՛լ, 500 հազար գողացածդ «ռենջ ռովերները» հատ-հատ վերադարձնելու ես․ Անդրանիկ Թևանյան (video) Փաշինյանը գնում է ամենասարսափելի ծրագրով․․․ ակցիայի մասնակից (video) Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, նստեք. Ավինյան Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը. Վարդան Օսկանյան Թրամփը Բայդենի երեխաներին զրկել է պետական պաշտպանությունից Ձեզանից ո՞վ է պատասխան տալու «թուլա» ասելու համար․ Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am