Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի «կարկառուններից» մեկը հայտարարել է, թե սահմանային «կրակոցների» հետ կապված ադրբեջանական կողմի ապատեղեկատվական սադրանքները վկայում են այն մասին, որ... Հայաստանի համար շահավետ «խաղաղության համաձայնագիր» են իրենք բանակցել:

Բացի այն, որ նման հայտարարությունը տեղով մեկ մանիպուլ յացիա է և ի սկզբանե անվստահելի, թեկուզ հենց միայն այն պարզ պատճառով, որ դա ասողը Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ է ու ՔՊ-ի «դեմքերից», բացի այն, որ Ադրբեջանն ինքնին դրանով ցույց է տալիս, որ այդ երկիրը ամենևին խաղաղության կողմնակից չէ, առաջին հերթին մի շարք այլ հարցեր են առաջանում: Լավ, բա եթե դա այդքան ձեռնտու «համաձայնագիր» է, ինչո՞ւ են հենց փաշինյանական իշխանության ներկայացուցիչները հայ ժողովրդին սպառնում պատերազմով: Այսինքն, այնքան լավ, այնքան «խաղաղա... լավ» պայմաններ են, իբր, բանակցել թշնամու հետ, որ թշնամին՝ իր հերթին, Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն՝ իրենց հերթին, Հայաստանի ժողովրդին սպառնում են պատերազմով:

Այս վերջինն էլ իր հերթին մեկ ուրիշ խայտառակ նոնսենս է. Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդին ահաբեկում է պատերազմով: Ավելի ստույգ՝ մանիպուլացնում է: Ու ինչպե՞ս. մոտավոր այս ենթատեքստում. «Եկեք թշնամու ուզած ամեն ինչը անենք, թե չէ թշնամին հրե՜ն, կացինը սրած...»:

Ի դեպ, «նոնսենսի» պահով պետք է նկատենք, որ ահաբեկման ու շանտաժի այդ գործելակերպը Փաշինյանն արդեն կիրառել է և ոչ մեկ անգամ, այդ թվում՝ Կիրանցի հետ կապված՝ ուղիղ 1 տարի առաջ: Մեկ տարի առաջ հենց այս օրը (մարտի 18-ին) Փաշինյանն անձամբ մեկնեց Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ու սկսեց հայ մարդկանց ահաբեկել, սարսափեցնել ու հոգեբանական տեռորի ենթարկել, որ եթե Հայաստանի ու նշված բնակավայրերի անվտանգության համար կենսական տարածքները չնվիրեն հայակեր թշնամուն, ապա... մի քանի օրից պատերազմ կլինի, Թուրքիան ու Ռուսաստանը կհարձակվեն Հայաստանի վրա, և այլն:

Մեկ տարի առաջ փորձարկված ու, մեծ հաշվով, ադրբեջանական շահերի լիուլի սպասարկումն ապահոված «տեխնոլոգիան» հիմա կիրառվում է ավելի մեծ մասշտաբով:

Վաղը, հասկանալի է, կարող են նույն սպառնալիքներով նոր զիջումներ անել թշնամում: Իսկ որքան ավելի մեծ զիջումներ անի Փաշինյանը ադրբեջանաթուրքական տանդեմին, այնքան վերջինս ավելի ու ավելի ագրեսիվ է դառնալու հայ հասարակության նկատմամբ: Ի դեպ, Փաշինյանն էլ...

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի եղբայրը՝ Դավիթը․ Լուսանկարներ Գերմանիան ասել է՝ երբ կկնքվի Ուկրաինայում ժանակավոր հրադադարի համաձայնագիրը Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջորդություն է ներկայացրել. դատարանը բավարարել է այն «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին». հանրահավաք կլինի «Այս քողածածկույթի տակ Փաշինյանը թաքցնում է Ալիևի հերթական պահանջի կատարումը». Սուրեն Սուրենյանց Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել Կարող եմ գրազ գալ, որ որոշ ժամանակ հետո ՔՊ-ում էլ են շատերը փորձելու տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու գործում իրենց ունեցած մասնակցությունից. Զաքարյան Իրանն աջակցում է դեպի Արցախ հայերի վերադարձի ցանկացած իրավական մեխանիզմի․ «Որոտան-3» միջազգային փորձագիտական ֆորում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 400-ը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ շուրջ 80 հազար էջ փաստաթղթեր կհրապարակվեն. Թրամփ Բաքվում Լևոն Մնացականյանի «ցուցմունքը». արդյո՞ք ԳՇ պետը միանձնյա է գործում, ի՞նչ է ասել նա, որ ասել կամ չի ասել ՀՀ իշխանությունը.168.am ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար Ադրբեջանից արձագանքել են ՀՀ կառավարությանը Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան. Արա Պողոսյան Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունեց արցախցիների վերադարձի մասին նախագիծը․ Գեղամ Ստեփանյան #ՀԻՄԱ․ Բոլորը վաճառել են թուրքերին և պարսիկներին․ Վարդան Ղուկասյանի հանդիպումը՝ գյումրեցիների հետ (video) Плохие новости для турецко-азербайджанского тандема: закончится праздник на армянской крови (video) Փաշինյանը պատրաստ էր գնալ Բաքու․ թող գնան ու մնան․ Արծվիկ Մինասյան (video) Մնալու տեղ չունենք․․․ էլ հույս չի մնացել․․․ կառավարություն ենք եկել, որ․․․ արցախցի (video) Սյունեցինե՛ր, ոտքի՛․․․ Նիկոլը մեզ ծախում է․ ակցիայի մասնակից (video) Նիկո՛լ, 500 հազար գողացածդ «ռենջ ռովերները» հատ-հատ վերադարձնելու ես․ Անդրանիկ Թևանյան (video) Փաշինյանը գնում է ամենասարսափելի ծրագրով․․․ ակցիայի մասնակից (video) Տիկի՛ն Փոստանջյան, սա բուլվար չի, նստեք. Ավինյան Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am