Գնալու են ծառայեն և գան սովորեն.ինչ է փորձում համոզել նախարարը

Արդեն տեղեկացրել ենք,որ Աժ-ում մեկնարկել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ կլոր-սեղան քննարկումը: Հանդիպմանը երկու կողմից էլ 5 հոգի են մասնակցում: Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ հարգելով այսօր ականի պայթյունից զոհված երեք զինվորների հիշատակը, նաև հիշեցին արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան  օրը: «Զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություն չկա, այս խնդիրն արհեստական է : Խոսքը  անընդհատության մասին: է Արցախյան շարժման ժամանակ հիմնական շարժիչ ուժը գիտնականներն էին, ովքեր թողեցին իրենց գրիչը և գնացին ծառայելու: Սկզբունքի խնդիր է, իսկ այն հետևյալն է, որ 18 տարին լրացած ցանկացած անձ պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ: Այս սկզբունքը ընդունելի սկզբունք է և քննարկման ենթակա չէ»,-  ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ «Որոշ մասնագիտությունների համար իրոք կա անընդհատության խնդիր:Բայց քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, ապա այն հնարավորություն է տալիս երիտասարդներին անցնել բակալավրիատի կրթություն, հետո շարունակել ուսումը: Նույն ձևով կարելի է առաջարկել, որ բակալավր ավարտելուց հետո, գնան սպայական աշխատանքի, այդ մեկ տարվա ընթացքում ընթացքում մասնագիտական իրենց որակները չեն կորցնի և կզբաղվեն իրենց մասնագիտությամբ»,- ասաց նա և նշեց, որ հարկավոր է հասկանալ, թե որ մասնագիտական ուղղություններն են, որ անընդհատության խնդիր ունեն: «Ավելի հեշտ է դառնում մագիստրատուրայից ասպերանտուրա անցումը:Այս բոլոր հարցերը, ենթաօրենսդրական դաշտի հնարավոր լուծումների տիրույթում են: Տասնյակից ավելի ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունել»,- հայտարարեց նա: Մկրտչյանը նշեց, որ պետք է միասին երիտասարդների ինչպես նաև պրոֆեսերոադասախոսական անձնակազմի հետ որոշեն` ում տալ արտոնություներ և ինչ չափանիշների դիմաց: «Պատկերացնում եմ, որ կձևավորվի լուրջ հանձնաժողով` ՊՆ, ԿԳ նախարարության գիտական հանրույթի երիտասարդ մասնակիցներից, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիր կա, որոնք են այն դաշտերը և ինչ ձևով կարող ենք խնդիրը լուծել»,- ասաց նա: Ըստ նախարարի` խնդիրը երկու տարվա է, և երբ գա պարտադիր զինապարտություն անցնելու սերունդի հերթը, անընդհատությունը չի խախտվելու, որովհետև գնալու են ծառայեն և գան սովորեն: Ամփոփելով իր զեկույցը` նախարարը ողջունեց երիտասարդների այն միտքը` իրենց խնդիրը քաղաքական չէ: «Ես տպավորված եմ, որ նրանք անձնական խնդիր չունեն: Իսկապես պատրաստակամություն կա հասկանալ, հարցը լուծել»,- ընդգծեց նա:  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am