«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Հարություն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն իր սոցէջում գրում է «հատիկ-հատիկ թալանի վերադարձ»-ի մասին, դատարաններում սկսում են արագացված կարգով գործերը քննել: «Կարծում եմ, որ հայտարարությունը, ուղերձը կաշկանդող են», – փոխանցեց փաստաբանը՝ նշելով, որ թալանի վերադարձի գործընթացը ուղեկցված է իրավական անորոշությամբ, եւ վերաքննիչ վարչական դատարանը արդեն կայացրել է բեկանման ակտ:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 486 հոդվածը նախատեսում է պատիժ Նիկոլ Փաշինյանի այդ արարքի համար. արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը Փաշինյանի դեպքում ակնհայտորեն 2-րդ մասով է համընկնում` «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»: Հավելենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակում` մեկից երեք տարի ժամկետով, ինչպես նաեւ կարճաժամկետ ազատազրկում` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու վարքագծին եթե մի օր իրավական գնահատական տրվի, Փաշինյանը անխուսափելիորեն կպարտվի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը