Լավ` սրանք դավաճան են, անհայրենիք, աթոռի մեռած, ամոթ-աբուռ, սկզբունքներ ու սրբություններ չունեցող, իրենց համար է լրիվ մեկ` Հայաստան պետություն կլինի, թե ոչ

Լավ` սրանք դավաճան են, անհայրենիք, աթոռի մեռած, ամոթ-աբուռ, սկզբունքներ ու սրբություններ չունեցող, իրենց համար է լրիվ մեկ` Հայաստան պետություն կլինի, թե ոչ: Ավելի շուտ մտածում են` եթե մենք իշխանություն չենք ունենալու, ավելի լավ է առհասարակ չլինի: Բա մե՞նք: Ի՞նչ ենք անում մենք, եւ ի՞նչ արդարացում ունի այս հանրային տոտալ մասնակցություն- մեղսակցությունը պետության վերացման կործանարար ընթացքին: Արդյո՞ք հոդված ու ստատուս գրելը, աղետաբերների խմբակին քննադատելը, անհասցե բողոքելն ու վրդովվելը բավարար է: Կասեք` ի՞նչ անենք, չգիտենք մեր անելիքը: Կասեմ` դա արդարացում չէ, մանավանդ անելիք` հաստատ կա: Առաջին հերթին այս ամենի համար պատասխանատվություն եւ անելիք ունեն նախկին նախագահները, նախկին եւ ներկա քաղաքական ու հանրային գործիչները, նախկին ու ներկա պաշտոնյաները: Ընդդիմությունը, որը զբաղված է իրար բզկտելով: Առաջին անելիքն, իհարկե, պետք է լինի հստակ, առանց սեթեւեթելու կարծիք- դիրքորոշում շարադրելը: Երկրորդը` հանրային քննարկումներ նախաձեռնելը: Ո՞վ է խանգարում մեր տիտղոսակիր եւ ոչ այնքան, ընդդիմությանը նման քննարկումներ նախաձեռնել, հայտարարություններ անել, վերլուծել ու հակադրվել իշխանություններին: Դրա համա՞ր էլ են շատ փող, մեծ ռեսուրսներ, մեծ քանակությամբ հետեւորդներ պետք: Անպայման անելիք ունի մտավորական կոչվող խավը` դասախոսներ, գիտնականներ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, սպորտսմեններ: Դու չես կարող վիրահատություն անել, գրականություն դասավանդել, ժամանակակից տեխնոլոգիաների մասին դասախոսություն կարդալ, հետո հանգիստ գնալ տուն ու հետեւել, թե ինչպես են քո երկրի ճակատագիրը որոշող բախտորոշ որոշումներ կայացնում մի քանի կիսագրագետ անմեղսունակներ, որոնք ո՛չ իրենց անելիքը գիտեն, ո՛չ իրենց պատասխանատվության չափը, ո՛չ Աստծո դատաստանից են վախենում, ո՛չ ժողովրդի զայրույթից: Եվ ի վիճակի չեն Հայաստանի թշնամիներին մի պարզ «ոչ» ասել, ինչ-որ բաներում հակադրվել: Նաեւ ուժ չեն գտնում իրենց մեջ՝ իշխանությունից հրաժարվելու, որովհետեւ մտածում են` մի քիչ էլ ու «կպլստան»` էլի կմնան իշխանության, հընթացս` զարմանալով, թե ո՞նց այսքան բանից հետո ժողովուրդն իրենց չի վռնդում:

Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

դիտվել է 1178 անգամ
Լրահոս
Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am