«Գնթունիք»-ի աշխատակիցների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ

Մարտի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը քրեական ոստիկանությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժին, որտեղից հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ․-ն է, ով նշված մարմնական վնասվածքը ստացել է Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ու ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 13-ին ժամը 22։30-ի սահմաններում Ապարան քաղաքում հայտնի «Գնթունիք» սուպերմարկետում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել նշված սուպերմարկետի աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 32-ամյա Անդրանիկ Պ․-ի և 27-ամյա Անի Մ․-ի միջև, որից հետո վերջինս Անդրանիկ Պ․-ի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է իր մտերիմ, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Մ․-ին և հայտնել կատարվածի մասին և աշխատանքի ավարտից հետո՝ արդեն մարտի 14-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Անդրանիկ. Պ-ն․ իր ընկերներ՝ «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցներ Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Նարեկ Ս-ի, հիվանդանոց տեղափոխված Հայկ Մ-ի և դեռևս չճտված անձանց հետ հանդիպել են Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում, որտեղ էլ տեղի է ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, որի ժամանակ էլ Հայկ Մ․-ն դանակահարվել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Փաշինյանը և իր ողորմելի կինը՝ Աննան տեսա՞ք՝ ինչ են անում․ ակցիայի մասնակից (video) Եվրապատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի կողմից կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են Բերում ենք Քոչարյանին, վե՛րջ․․․ քաղաքացի (video) Եվս 7 պահանջ. Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Պատասխան եք տալու այս ջարդի համար․ Զարուհի Փոստանջյան (video) Այո՛, դատի եմ տալու․ Արտակ Բեգլարյանը՝ Ալեն Սիմոնյանին «Ագնեսա Խամոյանն իր տեղը ցույց տվեց Արարատ Միրզոյանին» (video) Ալիևը «վերխ» չպիտի վեկալի, սրանք հասկանու՞մ են՝ խոշտանգում են մեր քաղաքացիներին (video) Բախվել են «Skoda»-ն և «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը. վերջինը հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր Հայ ժողովրդի առողջությունն ու նրա գենոֆոնդը վտանգի տակ են. Փաշինյանի իշխանությանն այս հարցը քիչ է մտահոգում․ Կարապետ Պողոսյան Փաշինյանը կարմիր ժապավեն կտրեց խարդախության համար դատապարտվածի հետ Ես առաջին պատերազմի մասնակից եմ, սրանք պիտի գնան․ թող Քոչարյանը գա․ Փաշինյանին մերժող քաղաքացի (video) Նիկոլին կյանքում չենք վստահել․․․ սրանցից պետք է ազատվել․ քաղաքացի (video) Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից Քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի վիճակ է․ Գառնիկ Դանիելյան Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել» Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածում Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները Ադրբեջանը կմնա՞ «սանկցիոն ցուցակում». Թրամփի վարչակազմն առաջիկայում կորոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը. Սարգսյան Ադրբեջանի քարոզչական մարտերին զուգահեռ վտանգավոր ազդակներ են գալիս Իրանի նկատմամբ ագրեսիայի մասով․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am