ՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան Աբրահամյան

Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական հաղորդագրությանն ի պատասխան ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները արձագանքում են, սա արտասովոր բան չէ, այլ բան է, թե հնարավոր զարգացումների պարագայում այս քաղաքացիական դիտորդական առաքելությունը ինչպիսի ներգործություն կարող է ունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մենք նրանց տեղակայումից ի վեր ունեցել ենք մի ողբերգալի դեպք, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ Ներքին Հանդի ուղղությամբ, երբ որ միջադեպը ավարտվել է հայկական կողմի չորս զոհերով և արձագանքը միայն հետագայում է եղել, այն էլ բնականաբար որևէ ազդեցություն չի ունեցել արդեն դեպքերի հետագա զարգացումների վրա: Այնպես որ ես այս դեպքում չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ թե գերագնահատել այն արձագանքը, որը այս իրավիճակում հնչել է»,-ասաց նա:

Հարցին՝ Ադրբեջանը ի՞նչ նպատակ է հետապնդում ապատեղեկատվական այս արշավով, Աբրահամյանը պատասխանեց. «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը ունի տարբեր հարթություններ, մեկը փաթեթային առումով ներառում էր այն 17 կետերը, որի ավարտի մասին օրեր առաջ հայտարարեցին Բաքվից և Երևանից, բայց մյուս կողմից դրա այլ շերտեր կան, որոնք ենթադրում են Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող, օրինակ, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և դրա տակ գործընթացը, որը իրականում վերաբերում է ռեգիոնալ ապաշրջափակմանը, բայց չգիտես ինչու Ադրբեջանը նպատակային ձևով անընդհատ փորձում է դա ներկայացնել «Զանգեզուրի միջանցքի» ներքո։

Երկրորդը վերաբերում է Հայաստանին ուղղված այն պահանջին, որը ենթադրում է ՀՀ սահմանադրության փոփոխություն և առաջին հերթին ենթադրաբար անկախության հռչակագրի հղումերից ձերբազատում։ Կարևոր ուղղություններից մեկը վերաբերում է ապառազմականացմանը, բայց ցավոք խնդիրը ոչ թե գնում է կողմերին, այլ ադրբեջանական պահանջ է կոնկրետ ուղղված է Հայաստանին: Այս ընթացքում Ադրբեջանը անընդհատ սպառազինվում է մեծածավալ, բավականին մեծ մասշտաբների, Հայաստանի հետ շատ քիչ համեմատելի, բայց չգիտես ինչու այդ հարցը երբևէ չի դառնում առաջնային քննարկման առարկա: Սակայն Ադրբեջանը ամեն կերպ Հայաստանի ցանկացած ռազմական ձեռքբերում բանակցությունների առարկա է դարձնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաեւ նկատեց, որ վերջին շրջանում Հայաստանին առաջադրված պահանջներից է այն մարդկանց արտահանձնումը, որոնք ըստ ադրբեջանյան դատարանների ռազմական հանցագործներ են, մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահներին, տարբեր բարձրաստիճան զինվորականների և այլն։

«Եթե իրավիճակին նայում ենք այս վերջին տեղեկատվական արշավի համատեքստում, ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ զուգահեռ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը տեղեկատվական նաև այլ արշավ է մեկնարկել, անմիջապես կենտրոնական իշխանություններից կառավարվող մի քանի մեդիա հարթակներում ադրբեջանցիները «վերլուծականներ» են թողարկում այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է հարձակման, իբր Հայաստանը սպառազինություն է բավականին կուտակել, որը օգտագործելու է որևէ ուղղությամբ Ադրբեջանի նկատմամբ սադրանքների համար:

Այսինքն Ադրբեջանը մի կողմից այդ 17 կետերի շուրջ Հայաստանի հետ գործընթաց է համաձայնեցրել, մյուս կողմից ուժեղացրել է ճնշումները բոլոր այն նախապայմանների մասով, որոնք ընդհանուր փաթեթում չեն տեղավորվել:

Հիմա թե իրադարձությունները ինչպես կզարգանան, դա կմնա որպես Հայաստանի դեմ օգտագործվող ճնշում կամ շանտաժ, թե հետագայում կդառնա որևէ ուղղությամբ հնարավոր բախում կամ հարձակում, դա որոշակի այլ գործոններով է պայմանավորված, որի մասին այս պահին դժվար է խոսել»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ սա շանտաժի էլեմենտներ է շատ ավելի մեծ պարունակում:

«ՀՀ իշխանությունը շատ դեպքերում օգտագործում է Ադրբեջանից հնչող սպառնալիքները նաև սեփական ժողովրդին վախեցնելու առումով: Մենք այդպիսի օրինակ ունեցանք Կիրանցում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ իշխող ուժի ղեկավարը բառիս բուն իմաստով ասում էր, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում այս չորս գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը ամենայն հավանականությամբ պատերազմը կսկսի։

Հիմա միանշանակ դժվար է ասել, Ադրբեջանը որ ուղղությամբ գնա՝ սա կօգտագործի իշխանության դեմ հայաստանյան ճնշումը մեծացնելու և իր մյուս պահանջները բավարարելու համար, թե՞ ինչ-որ փուլում նաև անհրաժեշտություն կհամարի որևէ ուղղությամբ տեղային մարտեր ծավալել»,-ասաց պատգամավորը:

դիտվել է 283 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am