Գրառումս վերահաստատում եմ՝ բոլոր մանրամասներով. Նիկոլ Փաշինյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին անուշադրության մատնելու վերաբերյալ Փաշինյանի Facebook-յան գրառման առնչությամբ հայտնած տարակուսանքի վերաբերյալ: «Տարակուսանքով կարդացի հարգարժան Արծրուն Հովհաննիսյանի գրառումը։ Նա ասում է, թե վարժարանի սաների համար նախորդ օրը նույն համերգից եղել է։ Երեւի վարժարանի սաների ծնողներին էլ էին նախորդ օրը ավտոբուսներով բերել, համերգ արել ետ տարել։ Իսկ վարժարանի ուսանողների թվի մասին տեղեկությունը տարօրինակ է, որովհետեւ երեկ տեղում ուրիշ թվեր էր ասվում։ Հույս ունեմ՝ թվերի տարբերությունը ընդամենը «դահլիճի փոքրությունը» հիմնավորելու համար է։ Երեկվա գրառումս վերահաստատում եմ՝ բոլոր մանրամասներով։ Իսկապես մեր իրականությանը բնորոշ տեսարան էր․ դրսում ծառերի տակ կուչ եկած չարքաշ մարդիկ, եւ դատարկ դահլիճում համերգ լսող էլիտա։ Վերջիններս այդ նույն ծրագիրը լսել են արդեն, երեւի, հարյուրերորդ անգամ ու տարին չորս հինգ անգամ լսելու առիթ են ունենում։ Իսկ էդ վարժարանի սաների մեծ մասը, ավելի հավանական է՝ ոչ ոք՝ կյանքում իրենց ծնողների, եղբայրների ու քույրերի հետ համերգ չի գնացել։ Մեծ հավանականությամբ ծնողներից շատերը նույնպես կյանքում համերգ չեն գնացել։ Հիմա նույնիսկ չեմ ուզում սրա հետ կապված քաղաքական հետեւություններ բարձրաձայնել։ Պարզապես ասում եմ՝ եթե մի փոքր ավելի քիչ կենտրոնացած լինեիք բարձրաստիճանների վրա, գուցե այս նրբությունը կնկատեիք եւ միջոցառումը կկազմակերպեիք սա հաշվի առնելով։ Իսկ ընդհանրապես՝ Մոնթե Մելքոնյան վարժարանին, նրա սաներին, մանկավարժական կազմին մեծ հաջողություններ եմ մաղթում։ Սա կարեւորագույն կրթական օջախ է եւ պետք է ակնկալել, որ նրա ճանապարհը կլինի իսկապես վերընթաց»,- գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am