ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել
«Նախնական տվյալներով՝ Սանայում, Սաադա, Ալ-Բայդա և Ռադա նահանգներում քաղաքացիական օբյեկտների և բնակելի թաղամասերի դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 101-ը վիրավորվել է»: Այդ մասին հայտնել է ապստամբների առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։
Ըստ ալ-Ասբահիի, զոհվածները հիմնականում կանայք ու երեխաներն են եղել: