«Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով
«Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել են գործունեությունը, հայտնում է Reuters-ը։
«Ես խորապես ցավում եմ, որ 83 տարվա մեջ առաջին անգամ լռեց Ամերիկայի լեգենդար ձայնը»,- գրել է «Ամերիկայի ձայնի» տնօրեն Մայքլ Աբրամովիցը։ Նա մանրամասնել է, որ ավելի քան 1300 լրագրողներ, պրոդյուսերներ և ռադիոյի աշխատակիցներ նամակ են ստացել, որում ասվում է, որ իրենց արձակուրդ են ուղարկել։
Դադարեցրել է ոչ միայն «Ամերիկայի Ձայն»-ի, այլև «Ազատ Ասիա» և «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը: