Գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 50-ը
Կոչանի քաղաքի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի։
«Ժամը 11:30–ի դրությամբ (Երևանի ժամանակով 14:30) ունեցած տվյալներով՝ զոհվել է 59 մարդ, որից 35-ի ինքնությունը պարզվել է, որից 31-ը Կոչանի քաղաքի բնակիչներ են, չորսը՝ Շտիպից: Տուժածների թիվը ժամը 12:00–ի դրությամբ (Երևանի ժամանակով 15:00-ն)՝ 155 մարդ է»,- հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին։