ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչ է խնդրել Ուկրաինան Իտալիայից և Ֆրանսիայից
Ուկրաինան գրեթե սպառել է SAMP-T ՀՕՊ համակարգերի հրթիռները, գրում է Corriere della Sera պարբերականը:
«Իտալիայի և Ֆրանսիայի կողմից Ուկրաինային մատակարարված SAMP-T զենիթային երկու մարտկոցները գրեթե սպառել են հրթիռների պաշարը։ Նշանակում է՝ շուտով դրանք կդառնան օգտագործման համար ոչ պիտանի», — ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը նշում է, որ «Ուկրաինան արդեն մի քանի շաբաթ է խնդրում է երկու երկրներին ավելի շատ հրթիռներ ուղարկել։ Դրանցից անհրաժեշտ են առնվազն հինգ տասնյակ, բայց խնդիրն այն է, որ իտալական պահուստը սահմանափակ է: Մնացած հրթիռներն օգտագործվում են Իտալիայում զգայուն օբյեկտների պաշտպանությունն ապահովելու համար։ Մյուս կողմից՝ ֆրանսիացիները, ենթադրաբար, ունեն», - նշվում է հոդվածում։
Նախօրեին EurActiv պարբերականը հայտնել էր, որ Եվրամիության երկրներն առաջարկել են 20-40 մլրդ եվրոյի չափով կամավոր հիմնադրամ ստեղծել Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի շրջանցեն Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ ապագա առաջարկների վերաբերյալ Հունգարիայի հնարավոր վետոն: