Տարակուսանքով կարդացի Ձեր Facebook-յան գրառումը. Արծրուն Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման հետ կապված, որում քաղաքական գործիչն անդրադառնում է նոյեմբերի 21-ին, Դիլիջանում տեղի ունեցած միջոցառմանը եւ նշում, թե ՊՆ-ն անուշադրության է մատնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառումները ծրագրելիս։ Այս մասին Հովհաննիսյանը գրել է Facebook-ի իր էջում եւ հրապարակել ռազմամարզական վարժարանի սաների լուսանկարները՝ Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառմանը նվիրված համերգից: Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ ասվում է. «Տարակուսանքով կարդացի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որում քաղաքական գործիչն անդրադառնում է նոյեմբերի 21-ին, Դիլիջանում տեղի ունեցած միջոցառմանը եւ փաստացի մեղադրում պաշտպանության նախարարությանը, թե ՊՆ-ն անուշադրության է մատնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոսի ծննդյան 60-ամյակի միջոցառումները ծրագրելիս։ Փորձում եմ հավատալ, որ դա ընդամենը թերի տեղեկացվածության հետեւանք է։ Իրականությունն այն է, որ նոյեմբերի 20-ին, այսինքն՝ վարժարանում Նիկոլ Փաշինյանի գտնվելուց մեկ օր առաջ, նույն համերգը՝ նույն երգիչներով ու նույն կատարումներով, կազմակերպվել է բացառապես վարժարանի սաների համար։ Ինչու՞ համերգը չի կազմակերպվել մեկ անգամ եւ բոլորի համար. այն պարզ պատճառով, որ դահլիճը նախատեսված էր ընդամենը 200 մարդու համար, եւ բնականաբար, ուղղակի անհնար կլիներ այնտեղ տեղավորել վարժարանի 200 սաներին, նրանց ծնողներին, բանակի ղեկավարությանը, հրավիրվածներին (որոնց թվում էին Մոնթեի մարտական ընկերները, վարժարանի տարբեր տարիների շրջանավարտները, ինչպես նաեւ պետական կառույցների, նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները, այդ թվում նաեւ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը)։ Այսինքն՝ տոնական համերգն առաջինը դիտել են հենց վարժարանի սաները։ Համաձայնեք, անիմաստ կլիներ վարժարանի սաներին առաջարկել նույն համերգը դիտել նաեւ երկրորդ օրը։ Դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր սաների ծնողների հանդիպումը զավակների հետ, մասնակցությունը հանդիսավոր շարանցմանը, Մոնթե Մելքոնյանի հուշարձանի բացման եւ այս տարի վարժարան ընդունված սաների խոստման արարողությանը, ինչից հետո առաջարկել էր շարունակել շփումը վարժարանի տարածքում, ըստ ցանկության՝ բակում, լսարաններում, հենց սաների սենյակներում։ Համերգին զուգընթաց վարժարանի կինոդահլիճում ցուցադրվում էր վավերագրական ֆիլմ Մոնթեի մասին: Համերգի սկզբում ցուցադրվեց ֆիլմ ռազմամարզական վարժարանի, սաների, նրանց նպատակների եւ ձգտումների, ընդունելության քննությունների, ընտանիքների մասին, որում պաշտպանության նախարարի հարցազրույցը մի կարճ հատված էր, որում նա պատմում էր վարժարանի առաքելության եւ ռազմական կրթության հեռանկարների մասին: Իսկ համերգի ավարտից հետո վարժարանի սաները, Հանրապետության նախագահի, կառավարության անդամների, հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել են տոնական հյուրասիրությանը։ Նիկոլ Փաշինյանը, դահլիճից շուտ հեռացավ եւ չմասնակցեց ամբողջ միջոցառմանը։ Այս ամենում վարժարանի սաների հանդեպ անուշադրություն պեղելու համար առնվազն վառ երեւակայություն պետք է ունենալ։ Եվ ամենակարեւորը. իրականում թե՛ համերգը, թե՛ տարատեսակ միջոցառումները երկրորդական են՝ պետության եւ մասնավորապես՝ ՊՆ վերաբերմունքը վարժարանի սաների հանդեպ լիարժեք ընկալելու համար։ Կարեւորն ինքնին վարժարանի տեղափոխումն է Դիլիջանի հոյակերտ այդ համալիր եւ Հայրենիքի վաղվա պաշտպանների կեցության, ուսումնառության, ժամանցի եւ հանգստի համար լավագույն պայմանների ստեղծումը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այսօր հաստատուն քայլերով գնում է հանրապետության լավագույն ավագ դպրոցը դառնալու ճանապարհով։ Խորապես ցավում եմ պարոն Փաշինյանի դառնացած այդ հրապարակման համար։ Մեծ ցանկության դեպքում, իհարկե, կարելի է չնկատելու տալ այս ամենը։ Բայց կարելի է գոնե թյուրիմացության մեջ չգցել մարդկանց, ովքեր միջոցառմանն անձամբ չեն մասնակցել»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am