Մինչ դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրով, իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրին ՀՀ պետական պարտքը. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրել է.


«750 մլն դոլար:
Հարգելի հայրենակիցներ, մինչև դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրի թեմայով, քպ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։ Պարտքի այս խմբաքանակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1 տոկոսով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի տարօրինակ գին է, ընդամենը հիշեցնեմ որ մինչ այս գործարքը, Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5 տոկոսից։ Ինչ որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ, իշխանափոխությունից հետո պետք է բացատրի թե
1. ինչու է 2.6 մլրդ պահանջարկ եղել մեր պարտատոմսերի նկատմամբ ՞։
2. ինչու է ինվեստորներին առաջարկվել 7.1 տոկոսային մակարդակ ՞:
3. Ով է շահագրգիռ, որ բյուջետային դեֆիցիտ եվ ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրի տրամադրի նման ռեսուրսներ նախընտրական տարում ՞:
4. Ո՞վ է այն երջանիկ աստղի տակ ծնված Լոնդոնի բորսայում գործող ֆինանսական բրոքերը, ում վստահում են ՀՀ ֆինանսական տիտանները:

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:
Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:
Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

Թողարկող’
Հայաստանի Հանրապետություն

Տեղաբաշխված ծավալ'
750,000,000 ԱՄՆ դոլար

Գնանշման օր'
2025թ. մարտի 5

Մարման օր
2035թ. մարտի 1

Եկամտաբերություն
7.1000%
Լրացուցիչ համեմատության համար տեղադրում ենք investing .com կայքում առկա տեղեկատվությունը Անգլիայի բանկի տաս տարվա պարտատոմսերի եկամտաբերության վերաբերյալ։
Հայաստան «7.1 տոկոս, Անգլիա» 4.6 տոկոս»:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Երբ երկու թերուս, որոնք 7 տարի երկրի ղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. 31 մարդ է զոհվել Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ. Մակրոն Գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 50-ը Թղթեր են լինում, չեմ էլ նայում՝ ստորագրում եմ, գնում է. Փաշինյանի անփույթության աստիճանը Գյումրում չես գտնի մեկին, որ չանիծի Նիկոլին ու նրա իշխանությունը. Սարիկը սովորական Նիկոլ է Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն Պարսյան Բելգրադում լայնածավալ ցույցի արդյունքում 22 մարդ է ձերբակալվել, կա 56 վիրավոր Հայաստան արևմուտքից ցիկլոն կներթափանցի Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Վտարել Սորոսի գործակալներին»․ Հունգարիայի վարչապետ «Գառնիկ Անանյանը գերեզմանում շուռ եկավ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am