Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25,5 մլն դրամ են հատկացրել 2 շաբաթով սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 25 մլն 597 հազար 065 ՀՀ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերել միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայություններ։ Համաձայն պայմանագրի՝ Միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-35 տարեկան սփյուռքահայ առավելագույնը 30 (երեսուն) երիտասարդ:

Նրանց համար պետությունը առնվազն 3 աստղանի հյուրանոց պետք է 12 օրով ամրագրի Երևանում և Լոռու մարզում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կմ հեռավորության վրա պետք է լինի։ Ըստ գնումների փաստաթղթի` հյուրանոցը պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում, ունենա առնվազն 30 սենյակ՝ հագեցած հարմարավետ կահավորանքով, առանձնացված լոգասենյակով (լոգախցիկով և սանհանգույցով), ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիրն ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան, օրինակ, թե ինչ կետեր կան Խաղաղության պայամանագրում։

Բայց այս պայմանագրում չի երեւում՝ ինչպես են ընտրվելու Սփյուռքի առաջնորդները, ինչ սկզբունքով են հրավիրվելու, ինչպես է հավասարությունը պահպանվելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մասուդ Փեզեշկիան. Իրանը երբեք նվաստացում չի հանդուրժի Սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի աշխատանքները․ թուրք նախարար «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ. Մակրոն Գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը անցել է 50-ը Թղթեր են լինում, չեմ էլ նայում՝ ստորագրում եմ, գնում է. Փաշինյանի անփույթության աստիճանը Գյումրում չես գտնի մեկին, որ չանիծի Նիկոլին ու նրա իշխանությունը. Սարիկը սովորական Նիկոլ է Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն Պարսյան Բելգրադում լայնածավալ ցույցի արդյունքում 22 մարդ է ձերբակալվել, կա 56 վիրավոր Հայաստան արևմուտքից ցիկլոն կներթափանցի Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Վտարել Սորոսի գործակալներին»․ Հունգարիայի վարչապետ «Գառնիկ Անանյանը գերեզմանում շուռ եկավ» Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացավանք է Ադրբեջանի համար. Օսկանյան Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից․ թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am