Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Արտակ Բեգլարյան

Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիևն ուզում է ամեն ինչ, այդ թվում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետություն ու շարունակվող հայատյացության քաղաքականություն՝ առանց պարտավորություններ ստանձնելու: Ալիևը մինչև հիմա ստացել է բազմաթիվ լրջագույն զիջումներ (այդ թվում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որևէ բան տալու:

Վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու նաև այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում և այլն):

Ուստի, զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Ավելին, մենք հնարավորինս պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով:

Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը: Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Արտակ Բեգլարյան Չեմ կարծում, թե Հայաստանն իրապես կատարում է շրջադարձ դեպի Արևմուտք․ Հակոբ Բադալյան Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայությունը գնահատող հետազոտությունը կլինի անվճար. ԱՆ Շենգավիթի խայտառակ վիճակում գտնվող կանգառները․․․ (video) Թուրքիան «Eurofighter Typhoon» տեսակի կործանիչների գնման առաջարկ է ստացել Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը. ՀՀԿ Փաշինյանը ՀՀ-ին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժանապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի Դեմ ենք կեղծ «խաղաղությանը»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջմանը Ով է իրականացնելու ապահովագրությունը Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Peugeot»-ը և «ՎԱԶ 2109»-ը Սպառնացել են Ալեն Սիմոնյանին և իր երեխային, նա դիմել է իրավապահներին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքության առանցքն է․ Ոսկանյան Ինչ են ասել Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ 25 միլիոն 59․065 դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման համար․ մատակարարն նույն ՍՊԸ-ն է ընտրվել Գյումրիի ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Մինչ դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրով, իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրին ՀՀ պետական պարտքը. Հրայր Կամենդատյան Իսկ դուք գիտեի՞ք, որ հանձնվելն էր «ճիշտը» (video) Ալիևը մտադիր է ինձ սպանել բանտում. ադրբեջանցի ընդդիմադիր #ՀԻՄԱ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է. «Վախկոտ Փաշինյանն իրեն կորցրել է». Հարութ Սասունյան (video) «Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին Ո՞վ է Փարաքարում առաջատարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am