Ո՞վ է ասում, որ այստեղ անխելք մարդիկ են նստած եւ չեն մտածում երեխաների մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերից, Հայաստանում կսկսեն 13 տարեկան աղջիկներին պատվաստել պապիլոմավիրուսի դեմ: Բայց ներդրվող նոր պատվաստումը շարունակում է միանշանակ չընդունվել, եւ շատերը դրա մեջ ազգակործան դիտավորություն են տեսնում՝ համոզմունք հայտնելով, որ պատվաստանյութն առաջացնում է չբերություն ու հաշմանդամություն: Ուշագրավ է, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը հակառակորդներ ունի նաեւ բժիշկների շրջանում, թեպետ նրանք փոքրամասնություն են կազմում: Մարդու պապիլոմավիրուսը (ՄՎՊ) շատ տարածված է բնության մեջ, եւ մարդկանց 80 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է դրանով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Փոխանցման ուղին հիմնականում սեռականն է, սակայն հնարավոր է նաեւ կոնտակտային ճանապարհով։ Վիրուսը կարող է պահպանվել արտաքին միջավայրում եւ թափանցել օրգանիզմ մաշկի ամբողջականությունը խախտված հատվածների միջոցով։ Պապիլոմավիրուսային վարակը հաճախ հանգեցնում է սեռական օրգանների նախաքաղցկեղային վիճակների (գորտնուկների) եւ առաջացնում ուռուցք: Առողջապահության ոլորտի պատասխանատուները, հիմնավորելու համար նոր պատվաստման անհրաժեշտությունը, մասնավորապես ընդգծում են, որ արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց շրջանում տարածվածությամբ երկրորդ տեղում է, առաջանում է այդ վիրուսի պատճառով: Նշում են, որ տարեկան 230-250 առաջնային դեպք է գրանցվում: Բայց միեւնույն ժամանակ թեմայի ուսումնասիրության ընթացքում հանդիպում են մասնագիտական կարծիքներ, ըստ որոնց՝ արգանդի պարանոցի քաղցկեղից կարելի է խուսափել՝ տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատող երիտասարդ բժիշկներից մեկին երբ խնդրեցինք կարծիք հայտնել նոր պատվաստման վերաբերյալ, նա համաձայնեց խոսել միայն անուն մնալու պարագայում: «Ես դեմ եմ: Ես իմ աղջկան չեմ տանի պատվաստման, քանի որ այդ վարակը հայտնաբերելը դժվար չէ: Եթե ցանկացած կին վեց ամիսը մեկ գնա ստուգման, արդեն դա պարզ երեւում է: Ես դեմ եմ, բայց հիմա ամբողջ աշխարհը կողմ է»,- ասաց ուռուցքաբան-գինեկոլոգը: Հարցին, թե եթե անգամ հաճախակի պարբերականությամբ բժշկին այցելելու դեպքում հնարավոր է վարակը հայտնաբերել ու բուժել՝ կանխելով ուռուցքի առաջացումը, արդյո՞ք պատվաստումը կնոջ կյանքն ավելի հարմարավետ չի դարձնի: «Բայց պատվաստանյութը, եթե կարդաք, իր կողմնակի ազդեցություններն ու բարդություններն ունի, ու այդպես լրիվ, որ ասեմ հետազոտություններ կան, չգիտեմ: Դրա համար ճիշտ կլինի ավելի փորձառու պրոֆեսորներին հարցրեք»,- առաջարկեց բժիշկը: Կողմնակի ազդեցությունների մասին նա առաջարկեց կարդալ ինտերնետում: Իսկ այդ աղբյուրում, կա, օրինակ, այսպիսի տեղեկություն. ԱՄՆ-ում 2010 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ պապիլոմավիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութ է ստացել ավելի քան 10.5 միլիոն կին: Հիվանդություններ վերահսկման կենտրոնում ստացվել է 17 160 հաղորդագրություն՝ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Դրանց 92 տոկոսի դեպքում նշվել է թեթեւ դրսեւորումների մասին՝ ուշաթափություն, ցավ սրսկած տեղում, գլխացավ, ջերմության բարձրացում: Կողմնակի ծանր ազդեցությունների մասին՝ կյանքին սպառնացող հիվանդություն, հաշմանդամություն, մահ, նշվել է 9 տոկոս դեպքերում: Ահազանգվել է պապիլոմավիրուսի դեմ պատվաստում ստացած 56 կնոջ մահվան վերաբերյալ: Հաստատված 30 մահից եւ ոչ մեկի դեպքում, սակայն պատվաստանյութի հետ կապ չի հայտնաբերվել: «Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ իմ կարծիքը դրական է: 70-ից ավելի երկրում ներդրվել է, եւ կարծում եմ, որ մենք հետ չպետք է մնանք: Ով է ասում, որ այստեղ անխելք մարդիկ են նստած եւ չեն մտածում երեխաների մասին»,- ասաց Հայաստանում ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-գինեկոլոգ, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Հարցին, թե այն դժգոհություններն ու անհանգստությունները, որոնք հիմա կան, որեւէ չափով հիմնավոր չե՞ն, նա պատասխանեց. «Ոչ: Ես այդպիսի տվյալներ չունեմ, որ դրանք հիմնավորված լինեն»: Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հաճախակի պարբերականությամբ բժշկին այցելելու դեպքում հնարավոր է խուսափել պապիլոմավիրուսի պատճառով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումից, Բազիկյանը պատասխանեց. «Մեզ մոտ տասը տարին մեկ անգամ էլ չեն դիմում բժշկի, իսկ պատվաստումը չի վերացնում ամեն տարվա հետազոտությունների անհրաժեշտությունը գինեկոլոգի մոտ: Դա ուղղակի լրացնում է մեկը մյուսին: Չպատվաստված կինը տարին մեկ անգամ բժշկի դիմելու դեպքում կարող է ազատվել քաղցկեղով հիվանդանալու ռիսկից, կարող է՝ չէ: Դա հավելյալ օգնություն է հիվանդության դեմ պայքարում»: Հ.Գ.Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում պարտադիր չէ, ինչպես որ մնացած բոլոր պատվաստումները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am