Որոշ մանկապարտեզներ «պուլտո՞վ» են կառավարվելու

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ծրագիր», որի շրջանակներում առաջարկվող տարբերակներից առնվազն մեկը, գուցե թե, ծախսերի առումով արդյունավետ լինի, բայց մեծ է հավանականությունը, որ  կարող է ռիսկային լինել կառավարման ու մանկապարտեզներում իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից: Նախադպրոցական կրթության ծախսարդունավետ մոդելներից մեկը ենթադրում է, որ միեւնույն համայնքում գործող մի քանի մանկապարտեզներ կարող են միավորվել հետեւյալ տարբերակով՝ գործել առանձին, բայց ունենալ մեկ վարչական աշխատակազմ եւ տնօրեն՝ բոլոր այդ հաստատությունների համար: «Մի կենտրոնից մի քանի մանկապարտեզ է կառավարվելու, այսինքն՝ տեղերում լինելու են դաստիարակներ, ինչպես նաեւ ավագ մեթոդիստներ կարող են լինել, բայց տնօրեն, հաշվապահ կամ այն օժանդակ հաստիքները, որոնք անմիջապես չեն առնչվում երեխայի կրթության կազմակերպմանը, կարող են եւ այդ մանկապարտեզում չլինել, լինել այն մեծ մանկապարտեզում, որի ճյուղերից մեկը լինելու է սա»,- մեզ հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նրա դիտարկմամբ, այս մոդելը կարող է դրական ազդեցություն ունենալ, օրինակ, սննդի կազմակերպման հարցում: «Ներկայումս շատ բարդություններ կան: Կա Տարածքային կառավարման նախարարության իրականացրած հետազոտություն, ըստ որի՝ ամբողջ հանրապետությունում գործող մանկապարտեզներում սննդի կազմակերպման համար մեկ երեխայի հաշվով ծախսվում է 50-500 դրամ, եւ եթե 500 դրամը ընդունելի տարբերակ է, պարզ չի դառնում, թե 50 դրամով ինչպիսի սնունդ է հնարավոր կազմակերպել այդ երեխաների համար: Այս նոր ձեւաչափը հնարավորություն կտա մեկ աղբյուրից մի քանի մանկապարտեզի համար գնում անել, ինչը կբերի նրան, որ ավելի քիչ ծախս կլինի, բայց՝ արդյունավետ, եւ երեխաներն ավելի ճիշտ սնունդ կստանան»,- ասաց Սյուզաննա Մակյանը՝ նկատի ունենալով, որ մեծ քանակով գնում իրականացնելու դեպքում ձեռք բերվող ապրանքի գինը կնվազի: «Այս առումով, տվյալ մոդելը կունենա դրական ազդեցություն, եւ, կարծում եմ, այստեղ խնդիրն ավելի շատ դրված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար: Եվ կարեւոր այն հանգամանքը պիտի դիտարկել, որ երեխաները մնում են իրենց տեղերում, պարզապես կառավարման մեխանիզմն է փոխվում»,- նշեց նա: Հարցին, թե արդյո՞ք այս փոփոխությունը ռիսկային չէ, ու արդյո՞ք չկա մասնաճյուղ մանկապարտեզներում բարձիթողի վիճակ ստեղծվելու վտանգ, երբ այդտեղ չլինի ղեկավար ու պատասխանատու անձ, նախարարության բաժնի պետն արձագանքեց. «Դա չի կարող կիրառվել բոլոր մանկապարտեզների համար: Այստեղ պետք է համայնք-համայնք, մանկապարտեզ-մանկապարտեզ ուսումնասիրություն արվի: Նախարարությունը մի շարք մոդելներ է առաջարկել: Սա դրանցից մեկն է: Յուրաքանչյուրի դեպքում պետք է հասկանալ՝ որ տարբերակը կաշխատի: Յուրաքանչյուր համայնք այս մոդելը կարող է ընտրել հիմնովին, համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Բնականաբար, պետք է բոլոր ռիսկերը գնահատվեն՝ հասկանալու համար՝ ավելի մեծ ռիսկը ա՞յս տարբերակն է, որին ուզում են անցնել, թե՞ այն տարբերակն է, որը ներկայումս կիրառվում է»: Սյուզաննա Մակյանը նաեւ կարծիք հայտնեց, որ մանկապարտեզների կառավարման այս մոդելին կարող են անցնել խոշորացված համայնքները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am