Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը վտանգող հետևյալ գործողություններն են իրականացվում՝

- Նվազեցվել է Հայաստանի պաշտպանության բանակի մարտունակությունը.

- Վիժեցվել է Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը.

- Անտեսվել է գերիների հարցը.

- Վիժեցվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը.

- Հրաժարվում է Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային պահանջներից.

- Դրսևորվում է Ադրբեջանի պահանջների միակողմանի բավարարմանն ուղղված հնազանդ պատրաստակամություն.

- Թաքցվում է խաղաղության պայմանագրի նախագիծը:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վերոհիշյալ հակահայկական գործողություններն ու կեցվածքը պատերազմն ավելի են մոտեցնում Հայաստանին՝ գրգռելով թուլության հոտ առած թուրք-ադրբեջանական ուժերին:«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ Ադրբեջանը մտադրություն չունի կնքելու խաղաղության պայմանագիր և նման պայմանագիր կնքելու պատրանք ստեղծելով նոր զիջումներ է պարտադրում Նիկոլ Փաշինյանի թիմին: Հատկանշական է, որ ինչ որ մի պահի էլ Ադրբեջանը ուժ է կիրառելու՝ խաղաղության մտացածին վարակով տարված անպատրաստ Հայաստանի նկատմամբ:

Պատերազմին անպատրաստ լինելու, արտաքին հարաբերություններում նման ձախողումներ արձանագրելու, Հայաստանի ներքին կյանքում հայ ազգի ինքնությունը վնասող բոլոր գործողությունների համար պատասխանատու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, այլ նաև բոլոր իրավասու պաշտոնատար անձինք (այդ թվում՝ դատաիրավական համակարգի պաշտոնատար անձինք), որոնք ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներում նկարագրված արարքների նկատմամբ անտարբերություն են դրսևորում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

1. Դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հակահայկական և հակապետական գործունեությունը.

2. Հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը.

3. Արձանագրում է, որ Հայաստանի վրա բերվող աղետալի իրադարձությունների համար պատասխանատվություն են կրելու ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, այլ նաև՝ բոլոր իրավասու (այդ թվում՝ ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ, ԱԱԾ, դատախազության, քննչական մարմինների) պաշտոնատար անձինք, իսկ հետևանքները կրելու է Հայ ժողովուրդը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանգործադիր մարմին

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am