ՀՀ կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան, հրապարակե՛ք համաձայնագրի ամբողջական տեքստը
ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել այսօր Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։
Նշենք, որ հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում հայտնել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Կրեմլից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։
«Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցերի։
Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ն. Փաշինյանի գրասենյակը Մոսկվա նախատեսված այցի մասին չէր հայտնել։