Հայաստանը համաձայնել է, որ Ադրբեջանի հետ սահմանին երրորդ ուժեր չպետք է լինեն․ Մամեդով
Եվրոպական միության «հետախուզական առաքելության» (ԵՄ դիտորդական առաքելություն – խմբ․) շարունակական ներկայությունը Հայաստանում, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ սահմանին, լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվի XII գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրում մնացել էր երկու կետ։ Դրանցից մեկը սահմանին երրորդ ուժերի բացակայությունն էր, ինչին Հայաստանը համաձայնեց»։